Thursday, March 28, 2024
Նորություններ

Աղի չարաշահումը հանգեցնում է սրտային անբավարարության. գիտնականներ

Ֆինն գիտնականները 12 տարի հետևել են 25-64 տարեկան 4630 մարդու առողջական վիճակին և վերլուծել ստացված տվյալները: Նրանք ուսումնասիրել են մասնակիցների մեզի նմուշները՝ պարզելու համար, թե որքան աղ են նրանք օգտագործում, որից հետո գիտնականները կամավորներին բաժանել են 5 խմբի՝ ըստ օրվա ընթացքում օգտագործած աղի քանակության:

Առաջին խմբում այն մասնակիցներն էին, որոնք օրական ամենից քիչն էին աղ օգտագործում (6.8 գրամից պակաս), իսկ հինգերորդ խմբում ամենից շատ աղ օգտագործողները (օրական 13.7 գրամից ավել): Հետազոտության ընթացքում 121 կամավորի մոտ զարգացել է սրտային անբավարարություն: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրական 13.7 գրամից ավել աղ օգտագործողները 2.1 անգամ ավելի հաճախ են բախվում սրտային անբավարարության խնդրին, քան նրանք, ովքեր օրական 6.8 գրամից քիչ աղ են օգտագործում:

Այն կամավորների մոտ, որոնք օրական 10.96-13.7 գրամ աղ էին օգտագործում, սրտային անբավարարության առաջացման հավանականությունը բարձր էր 1.7 անգամ: Ընդ որում՝ ուսումնասիրության ժամանակ մասնագետները հաշվի են առել նաև կամավորների զարկերակային ճնշումը:

Հարկ է հիշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական օգտագործել առավելագույնը 5 գրամ աղ: Առհասարակ՝ մարդու օրգանիզմին օրական հարկավոր է ընդամենը 2-3 գրամ աղ:

Նյութի աղբյուրը՝ The Hindustan Times

Leave a Reply

x Close

Like Us On Facebook