Աղմուկ ականջներում՝ տինիտուս

Աղմուկ ականջներում ՝ տինիտուս (լատ.՝ Tinnitus), աղմուկի կամ խշշոցի զգացում ականջներում բացարձակ լռության պայմաններում: Հաճախ այն լինում է զնգոցի նման, սակայն կարող է լսվել նաև որպես չխկոց, ֆշշոց, երբեմն ոչ հստակ աղմուկի կամ երաժշտության նման: Աղմուկը կարող է նկարագրվել որպես կոպիտ կամ մեղմ, լինել բարձր և ցածր տոնայնության, լինել միակողմանի կամ երկկողմանի: Հաճախ այն առաջանում է աստիճանաբար, ժամանակի ընթացքում դառնալով ավելի արտահայտված: Որոշ մարդկանց մոտ տինիտուսը պատճառ է դառնում դեպրեսիայիտագնապի և խանգարում մտավոր աշխատանքին:

Տինիտուսը ոչ թե հիվանդություն է, այլ ախտանիշ, որը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով: Ամենահաճախ հանդիպող պատճառն է խիստ բարձր աղմուկով հարուցված խլությունը: Այլ պատճառները ներառում են ականջի ինֆեկցիան, սիրտ-անոթային հիվանդությունները, Մենյերի հիվանդությունըգլխուղեղի ուռուցքը, հոգեբանական սթրեսը, որոշ դեղորայքներ, նախկինում տարած գանգուղեղային վնասվածքըականջի ծծմբախցանը: Այն ավելի տարածված է դեպրեսիա ունեցող անձանց շրջանում:

Ախտորոշումը դրվում է հիվանդի նկարագրության հիման վրա: Հատուկ հարցաշարերի միջոցով պարզվում է թե աղմուկը որքան է խանգարում անձին: Ախտորոշմանը օգնում է լսագրությունը և նյարդաբանական հետազոտությունը: Հետազոտության դեպքում խնդիրներ հայտնաբերելու դեպքում կատարվում է գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրություն: Երբ աղմուկը համապատասխանում է սրտի ռիթմին, ապա նշանակվում են հավելյալ հետազոտություններ: Հազվադեպ ստետոսկոպի միջոցով հնարավոր է լինում լսել աղմուկը, այդ դեպքում այն կոչվում է օբյեկտիվ (իրական, գոյություն ունեցող) տինիտուս: Սպոնտան օտոաուստիկ ձայնը նույնպես կարող է պատճառ դառնալ տինիտուսի:

Կանխարգելումը կատարվում է խիստ բարձր ձայներից խուսափելով: Եթե աղմուկը երկրորդային է և հնարավոր է լինում բուժել պատճառը, այդ դեպքերում հաճախ աղմուկը անհետանում է: Այլ դեպքերում բուժումը ներառում է հոգեթերապիան: Լսողական որոշ սարքավորումներ նույնպես կարող են արդյունավետ լինել: 2013 թվականի դրությամբ արդյունավետ դեղամիջոց հայտնաբերված չէ: Տինիտուսը բավականին տարածված է, այն հանդիպում է 15-20% հաճախականությամբ: Դեպքերի մեծամասնությունում այն տանելի է և չի խանգարում առօրյա կյանքին, միայն 1-2% դեպքերում այն ունի նշանակալի ազդեցություն կյանքի որակի վրա:

Տինիտուսը կարող է լինել միակողմանի կամ երկկողմանի, երբեմն այն լսվում է այնպես, կարծես աղմուկը գալիս է գլխից: Աղմուկը հաճախ նկարագրվում է որպես զնգոց, ավելի հազվադեպ խշշոց, նվվոց, էլեկտրական հոսանքի բզզոց, ֆշշոց, չխկոց կարող է լինել կանոնավոր ցածր տոնայնությամբ աղմուկի ձևով, նաև աղմուկ, որը հիշեցնում է մարդու ձայն կամ երաժշտություն: Երբեմն ձայնը կարող է լինել շառաչող՝ հիշեցնելով ծովի ալիքների ձայնը: Աղմուկը լինում է պարբերաբար կրկնվող կամ մշտական, վերջինս առավել դժվար տանելի է և առավել անհանգստացնող: Որոշ անձանց մոտ աղմուկի ուժգնությունը կարող է փոփոխվել ուսերի, գլխի, լեզվի, ստորին ծնոտի կամ աչքերի շարժման զուգահեռ: Տինիտուս ունեցող անձանց մեծամասնությունը ունի լսողության այս կամ այն աստիճանի նվազում:

Աղմուկի ուժգնությունը տարբեր է, այն կարող է լինել շատ թույլ՝ այսպես կոչված «ֆոնային աղմուկ»-ի ձևով, և ընդհակառակը լինել շատ ավելի ուժեղ, քան արտաքին աշխարհից եկող ձայնը: Ականջներում աղմուկի հատուկ տեսակը՝ բաբախող աղմուկը, որը համապատասխանում է անոթազարկին կամ մկանների կծկմանը՝ պայմանավորված է դեմքի և պարանոցի արյունահոսքով կամ ականջի մոտ գտնվող մկանների կծկմամբ:

Գոյություն ունի տինիտուսի երկու տեսակ՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ: Աղմուկը ավելի հաճախ սուբյեկտիվ է, որը նշանակում է, որ այդ աղմուկը արտաքինից հնարավոր չէ լսել որևէ տարբերակով: Սուբյեկտիվ աղմուկը անվանում են նաև «աուրիում», «ոչ լսողական» կամ «ոչ վիբրացիոն»: Հազվադեպ հնարավոր է լինում ստետոսկոպի միջոցով արտաքինից լսել այդ աղմուկը կամ չափել այն օտոաուստիկ էմիսիոն մեթոդով, այդ դեպքերում աղմուկը համարվում է օբյեկտիվ, որը նաև կոչում են «կեղծ տինիտուս» կամ «վիբրացիոն»:

Սուբյեկտիվ տինիտուսը առավել հաճախ հանդիպող տարբերակն է: Այն կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով, սակայն գլխավոր պատճառը լսողության կորուստ է: Երբ տինիտուսը պայմանավորված է ներքին ականջի կամ լսողական նյարդի ախտահարմամբ, այն անվանում են օտիկ: Այս ախտահարումները կարող են պայմանավորված լինել դեղերով և վարակներով: Հաճախ հանդիպող պատճառներից է գերբարձր ձայնը, որը վնասում է ներքին ականջի մազմզուկավոր բջիջները:

Երբ տինիտուսը պայմանավորված չէ ներքին ականջի կամ լսողական նյարդի ախտահարմամբ այն անվանում են ոչ օտիկ: Դեպքերի շուրջ 30%-ում տինիտուսը գտնվում է մարմնազգայական համակարգին վերահսկողության ներքո, օրինակ՝ մարդիկ կարողանում են փոխել աղմուկի ուժգնությունը շարժելով գլուխը, պարանոցը և դեմքը, այս դեպքում տինիտուսը կոչվում է մարմնական կամ պարանոցագլխային, քանի որ այս դեպքում միայն գլխի և պարանոցի շարժումներ ունի նշանակություն:

Այժմ ձեռք են բերվում տվյալներ, որոնք ապացուցում են, որ տինիտուսը որոշ դեպքերում պայմանավորված է կենտրոնական լսողական ուղու նեյրոպլաստիկ փոփոխություններով: Այս փոփոխությունները առաջանում են լսողության կորստի հետևանքով: Լսողության կորստին որպես պատասխան, կենտրոնական լսողական ուղու նեյրոններում զարգանում է հոմեոստատիկ փոփոխություններ, որոնց հետևանքով զարգանում է տինիտուս:

Գործոնները որոնք կապված են տինիտուսի հետ ներառում են՝

 

Օբյեկտիվ տինիտուսի դեպքում աղմուկը հնարավոր է լինում լսել այլ մարդու կողմից կամ չափել օտոաուստիկ էմիսիոն մեթոդով, այն, երբեմն, պայմանավորված է լինում առանձին մկանի կամ մկանախմբերի ակամա կծկմամբ(միոկլոնուս) կամ անոթային գործոններով: Տինիտուսի պատճառ կարող է հանդիսանալ սպոնտան օտոաուստիկ ձայնը, որը իրենից ներկայացնում է ցածր տոնայնությամբ և բարձր հաճախականությամբ ձայն, որը առաջանում է ներքին ականջում, այն հնարավոր է լսել հատուկ գերզգայուն բարձրախոսի միջոցով:

Հայտնաբերված սպոնտան օտոաուստիկ ձայնի և տինիտուսի կապը կազմում է 8%, մինչդեռ տինիտուսի բոլոր դեպքերի միայն 4% է պայմանավորված սպոնտան օտոաուստիկ ձայնով:

Ախտորոշումը դրվում է հիվանդության պատմության, գլխի, պարանոցի և նյարդաբանական հետազոտության հիման վրա: Հաճախ կատարվում է լսագրություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ճառագայթային ախտորոշում և էլեկտրոնիստագմոգրաֆիա:

Տինիտուսի գնահատումը կատարվում է լսաչափման միջոցով, որով գնահատվում է աղմուկի բարձրությունը և բնույթը: Հաշվի է առնվում այլ ուղեկցող հիվանդությունները ինչպես օրինակ դեպրեսիան, տագնապը, սթրեսը որոնք կապված են տինիտուսի ծանրության աստիճանի հետ:

Խրոնիկ տինիտուսը ի տարբերություն առողջ ականջներում անցողիկ աղմուկի բնորոշվում է ականջներում աղմուկով որի տևողությունը գերազանցում է 5 րոպեն և այն լինում է շաբաթը երկու և ավելի անգամ: Այնուամենայնիվ հիվանդների ճնշող մեծամասնությունը աղմուկ ունենում շատ ավելի անգամներ, հաճախ այն կարող է լինել շարունակական, դառնալով արտահայտված հատկապես գիշերը՝ այլ աղմուկների բացառության պայմաններում:

Աղբյուրը՝ wikipedia.org

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook