Անպտուղ ամուսնություն

Չբերությունը  սեռահասուն կնոջ  բեղմնավորման կամ տղամարդու բեղմնավորելու անկարողությունն է : Տարբերում են կնոջ և  տղամարդու, բացարձակ և  հարաբերական, ինչպես նաև առաջնային և երկրորդային  ամլություն (չբերություն):
Կնոջ չբերությունը կարող է լինել բացարձակ , հարաբերական, առաջնային և երկրորդային: Չբերությունը համարվում  է  բացարձակ , երբ կնոջ  օրգանիզմում կա  այնպիսի  ախտաբանություն, որը բացառում է  հղիության  հնարավորությունը և բժշկության  զարգացման տվյալ փուլում անհնարին  է  շտկել /արգանդի, ձվարանների բացակայությունը/:
Չբերությունը համարվում է հարաբերական, երբ այն պայմանավորող պատճառները կարող են վերացվել: Փողերի բացակայության դեպքում՝ էքստրակորպորալ  / արտամարմնական/ բեղմնավորում, ձվարանների բացակայության դեպքում՝ դրանց փոխպատվաստում:
Չբերությունը առաջնային է կոչվում, երբ սեռահասուն, բնականոն սեռական կյանքով ապրող կինը ամուսնական 2 տարում չի հղիացել/ԱՀԿ/: Չբերությունը երկրորդային է, երբ կինը կյանքում գեթ  մեկ անգամ հղիացել է:
Պատճառագիտությունը և ախտածնությունը
Չբերության  պատճառները խմբավորվում են հետևյալ կերպ.
1.       Փողային չբերություն
2.      Ներզատական չբերություն՝ պայմանավրված  ձվազատմման խանգարումներով,
3.      Արգանդի պարանոցային գործոններով պայմանավորված չբերություն,
4.      Վերարտադրողական համակարգի անատոմիական խանգարումներով պայմանավորված չբերություն,
5.      Անհայտ ծագման չբերություն:
ԱՀԿի բնորոշմամբ. Ներկայումս ամուսնությունը համարվում է ամուլ (անպտուղ), եթե 24 ամիսների ընթացքում ամուսնական զույգը ապրել է սեռական բնականոն կյանքով առանց հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործելու, սակայն կինը չի հղիանում:
Անպտուղ ամուսնությունը համարվում է ոչ  միայն բժշկական, այլ կարևոր սոցիալական հիմնահարց, քանի որ այն էապես ազդում է ծնելիության վրա և պատճառ դառնում անհատների սոցիալական անակտիվության  ու  հոգեկան գերլարման, անգամ ամուսնալուծության:
 Անպտղությամբ տառապող ամսունական զույգը պետք է  ենթարկվի համալիր հետազոտման:
 Կնոջ հետազոտություն՝
1.հետազոտություն ՍՃՓՀ-ի, այդ թվում ՄԻԱՎ-ի, սեֆիլիսի, գոնոռեայի, խլամիդիայի նկատմամբ,
2.դաշտանային  երեք պարբերաշրջանի ընթացքում հեշտոցային հետազոտում՝ ֆունկցիոնալ ախտորոշման թեստերով,
3. արտադրուկի մանրէաբանական և մանրադիտակային  ուսումնասիրություն,
4.փոքր կոնքի օրգանների ԳՁՀ,
5.հիստերոսալպինգոգրաֆիա,
6.հորմոնային հետազոտություն՝
6.1. ՖԽՀ, ԼՀ, պրոլակտին, էստրադիոլ, տեստոստերոն՝ դաշտանաշրջանի 3-7-րդ օրը,
6.2. պրոգեստերոն դաշտանաշրջանի 21-րդ օրը,
7. լրացուցիչ  հետազոտություններ ըստ ցուցումների՝  հորմոնային հետազոտություն և այլն:
Տղամարդու հետազոտություն՝
 1.ԱՃՓՎ, ՄԻԱՎ
2. միզասեռական վարակների հետազոտություն,
3. Էյակուլյատի (սերմնաժայթուքի) հետազոտություն
 Հղիություն առաջանալու համար անհրաժեշտ են տղամարդու և կնոջ կառուցվածքային և ֆունկցիոնալ բնականոն սեռական օրգաններ և 5 գոծոնների միաժամանակյա առկայությունը: Դրանք ենք՝
1.      Կենսունակ սպերմա
2.      Արգանդի վզիկի թափանցիկ լորձային խցան,
3.      Անցանելի փողեր
4.      Ձվազատում
5.      Արգանդի լորձաթաղանթի կառուցվածքային և  ֆունկցիոնալ լիարժեքություն:

Ապրեք առող…
Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook