ԱՆՎՃԱՐ հետազոտություններ մարզերում

Հարգելի՛ հայրենակիցներ, ուշադրությու՛ն,

📌սիրով ուզում ենք տեղեկացնել, որ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան շուտով կայցելի տարբեր մարզեր՝ կատարելու անվճար հետազոտություններ։

🗓️Այսպիսով, առաջիկա այցելությունների վայրերն են՝

նոյեմբերի 2️⃣2️⃣-ին՝ 11:00-17:00-ն՝ Լոռի՝ քաղաք Վանաձոր (Արցախի պուրակ),

նոյեմբերի 2️⃣3️⃣-ին՝ 11:00-17:00-ն՝ Արարատի մարզ, քաղաք Արտաշատ (գյուղատնտեսական շուկայի տարածք),

նոյեմբերի 2️⃣4️⃣-ին՝ 11:00-17:00-ն՝ Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր, (գյուղատնտեսական շուկայի տարածք):

Նախաձեռնությունն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի աջակցությամբ՝ «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում։

🚑ԻՀԱԿ բուժախտորոշիչ շարժական կլինիկայում կատարվելու են ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Հետազոտությանը քաղցած մոտենալը պարտադիր չէ։

❗Հիշեցում. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժախտորոշիչ շարժական կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ։ Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ շարժական բուժախտորոշիչ կլինիկան կգտնվի տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում։ Հետազոտությունների ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook