ԱՆՎՃԱՐ հետազոտություններ. ՈՒԱԿ-ի մասնագետները այս անգամ գնում են Տավուշի մարզ

🔻 Հաշվի առնելով քաղաքացիների խնդրանքը, ինչպես նաև կարևորելով սոցիալական պատասխանատվությունը` Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է անվճար ծառայություններ տրամադրող ակցիաների շարքը:

Տավուշի մարզում բնակվող սիրելի քաղաքացիներ,

🔺Նոյեմբերի 12-ին հրավիրում ենք ձեզ անցնելու ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ, դուպլեքս հետազոտություններ և ստանալու նեղ-մասնագիտական խորհրդատվություններ:

☑Կրծքագեղձի, վահանաձև գեղձի, որովայնի օրգանների և փոքր կոնքի սոնոգրաֆիա, ինչպես նաև դուպլեքս հետազոտություն կանցկացնեն մեր կենտրոնի լավագույն մասնագետներ Նարինե Կրյուչկյանը, Լիլիթ Շաքարյանը, Կարինե Խոնդկարյանը:

↘️Վերոնշյալ հետազոտությունները կանցկացվեն կենտրոնի կողմից բերված ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներով:

Մասնագիտական ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն կտրամադրեն կենտրոնի լավագույն մասնագետները՝ հետևյալ ծառայություններով՝

◾️ Մամոլոգիա՝ ՈՒԱԿ փոխտնօրեն Արթուր Ավետիսյան,
◾️ Գինեկոլոգիա՝ Կանանց առողջության կլինիկայի ղեկավար Կարո Բազիկյան,
◾️ Թոքաբանություն՝ Ախտորոշման ծառայության ղեկավարի տեղակալ Նունե Ազիզյան,
◾️ Էնդոկրինոլոգիա՝ Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյան
◾️ Վնասվածքաբանություն-օրթոպեդիա՝ Համլետ Մանուկյան,
◾️ Սրտաբանություն՝ Լիլիթ Բաբայան,
◾️ Նեյրովիրաբուժություն՝ Աննա Կիզոկյան,
◾️ Ուրոլոգիա՝ Վարդան Առաքելյան,
◾️ Քիթ-կոկորդ-ականջաբանություն՝ Արմինե Զարգարյան

Ակցիան կանցկացվի նոյեմբերի 12-ին, Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում (Գարեգին Նժդեհի փող., 15 շենք):

ℹ️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեղերը սահմանափակ են:
📞 Գրանցվելու համար մինչև նոյեմբերի 11-ը զանգահարեք 098-190-419 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook