Աշնանային դեպրեսիա. ինչ է դա եւ ինչպես հաղթահարել

Աշնան սկսվելուն պես՝ շատ մարդկանց մոտ կարող է նկատվել տրամադրության անկում: Էմոցիաները գլուխ են բարձրացնում, աշխատունակությունն ընկնում է: Իսկ եթե դրսում նաեւ անձրեւում է, ապա երբեմն ցանկություն չի լինում անգամ անկողնուց վեր կենալ:

Ծանո՞թ իրավիճակ է… Պարզվում է՝ աշնանային դեպրեսիան պայմանավորված է բնության «մահով»:

Doctors.am-ը թեմայի հետ կապված զրուցել է հոգեբան Մանիկ Հակոբյանի հետ:

Ինչո՞վ է պայմանավորված աշնանային դեպրեսիան:

Այս հարցին ես կպատասխանեմ ոչ որպես հոգեբան, այլ որպես հասարակ մարդ։ Այո, Դուք ճիշտ եք, աշունը շատերիս մոտմելանխոլիկ, տխուր տրամադրություններ է առաջացնում։ Ինչ-որ անորոշ կարոտ, կարելի է ասել՝ նույնիսկ կարոտաբաղձություն ենք ապրում մենք աշնանը։ Պատճառը շատ պարզ է։ Մեր հարթություններում աշունը համընկնում է բնության՝ ժամանակավորապես քուն մտնելու հետ, որը մենք ընկալում ենք որպես ինչ-որ բանի ավարտ, վերջ, ինչ-որ առումով նաեւ «մահ»։ Որպես բնության մասնիկ, մենք նկատում եւ զգում ենք դա եւ դրանից տխրում, ինչպես կտխրես այն ամենի համար, ինչ վերջանում է։ Դա էլ մեզ մոտ առաջացնում է թախիծ եւ տխրություն: Ուստի կարող ենք ասել, որաշնանային դեպրեսիան կապված է բնության՝ ժամանակավորապես հանգելու, մեռնելու հետ:

Իսկ եթե գիտական տեսանկյունից խոսենք, ապա աշնանային եւ ձմեռային դեպրեսիայի պատճառականության ամենատարածված բացատրությունը ներկայացնում է էնդոկրինոլոգիան։ Համաձայն դրա՝ սեզոնային դեպրեսիան պայմանավորված է օրգանիզմում սերոտոնինի ցածր մակարդակով։ Սակայն ես որպես հոգեբան խորապես համոզված եմ, որ երբ մարդն ապրում է լիարժեք, իմաստավորված կյանքով, բավարարված է եւ գոհ է իր կյանքից, սեզոնային դեպրեսիան նրան քիչ է սպառնում։

Աշնանային դեպրեսիան կարո՞ղ է շարունակվել նաեւ ձմռանը:

Մեզ մոտ Հայաստանում ձմեռները որպես կանոն արեւոտ են եւ պայծառ։ Բայց երեւի մարդկանց իսկապես տխրեցնում է ձմեռը, այլապես նրանք չէին հորինի Ամանորյա տոները, որոնք նշվում են հենց ձմռան կեսին։ Պատահական չէ, որ ձմեռվա կեսին, այնպահին, երբ հուսահատությունը, ձանձրույթը, տխրությունն ու մթությունը հասել են իրենց գագաթնակետին, մենք մեզ հույսենք տալիս, որ շուտով կգան տոները, եւ մենք մի քանի օր կուրախանանք, կզարդարենք տոնածառը: Ի դեպ, այստեղ եւսհետաքրքիր պահ կա: Մենք զարդարելու համար ընտրում ենք եղեւնին՝ հարատեւ կանաչ ծառը, որը խորհրդանշում է հավերժկանաչ բնությունը, զարդարում  ենք այն լույսերով եւ խաղալիքներով, այսինքն՝ «պտուղներ» ենք կախում, եւ ստեղծում ենքամառային տրամադրության իմիտացիա: Այդ լույսը, ջերմությունը, կենդանի բնությունը մարդու հոգեկանի համար ցանկալիվիճակներ են:

Վերը նշվածն, իհարկե, պաթոլոգիկ դեպրեսիայի մասին չէ: Պետք է հստակ կարողանանք տարբերել՝ որն է սովորականտխրությունը, որն է դեպրեսիան:

Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ մարդու մոտ պարզապես տրամադրության ժամանակավոր անկո՞ւմ էթե՞դեպրեսիա:

Դեպրեսիայի գլխավոր բնորոշիչը տխուր տրամադրությունն է, բոլոր տիպի ցանկությունների թուլացումը,դանդաղկոտությունը, արգելակվածությունը։ Մարդը անընդհատ տխուր է, ոչինչ նրան չի ոգեւորում, ուրախացնում, նա չիուզում տանից դուրս գալ, շփվել մարդկանց հետ, ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն, շուտ հոգնում է ամեն ինչից, շատ քնել էուզում, կամ հակառակը՝ անքնությամբ է տառապում։ Վատ է ուտում կամ անընդհատ ուտելու ցանկություն ունի։

Երկրորդ կարեւոր բնորոշիչը ցածր ինքնագնահատականն է ու մեղքի զգացումը։ Մարդն իրեն համարում է անարժան,անընդունակ մեկը, որը մեղավոր է ամեն ինչում։ Դեպրեսիայով տառապող մարդը պատեհ անպատեհ ամեն ինչումմեղադրում է ինքն իրեն։ Նա վատատես է, կյանքը նրա համար սեւ գույներով է երանգավորված։ Ծայրահեղ դրսեւորմանդեպքում դեպրեսիան կարող է հանգեցնել ինքնասպանության։ Այս ախտանիշներն են, որ տարբերում են դեպրեսիանսովորական տխրությունից ու թախիծից։

Առհասարակ, որո՞նք են դեպրեսիայի պատճառները։

Կան շատ տեսություններ՝ բժշկական, հորմոնալ, հոգեբանական, հոգեվերլուծական եւ նույնիսկ սոցիոլոգիական, որոնքփորձում են վեր հանել դեպրեսիան ծնող պատճառները։ Ես կանդրադառնամ հոգեբանականին եւ նույնիսկ համարձակվում եմպնդել, որ դեպրեսիան առավելապես հոգեբանական պատճառականություն ունի։ Արտաքին հանգամանքներն ու կյանքիիրադարձությունները այս պարագայում հանդես են գալիս բացառապես որպես դեպրեսիան գործի դնող խթան։ Իհարկե, եսչեմ ժխտում, որ կյանքում պատահում են իրավիճակներ, երբ կյանքի իրադարձությունների բերումով մարդն օրինաչափորենդեպրեսիա է ապրում, բայց, եթե մարդն ի սկզբանե ունի հոգեկան լավ իմունիտետ, նա ի վիճակի է ինքնուրույն հաղթահարելայդ դեպրեսիան։ Այն դեպքերում, երբ նրա հոգեկան իմունիտետը ընկած է կամ, անձի որոշակի առանձնահատկություններովպայմանավորված, նա առավել խոցելի է, ապա ցանկացած արտաքին առիթ կարող է գործի դնել դեպրեսիա հրահրողմեխանիզմը։ Եթե խոսենք դեպրեսիան գործի դնող արտաքին խթանների մասին, ապա առաջին տեղում հարազատի մահն է,կորուստը։ Երբ մարդը հարազատ անձ է կորցրել, նա օբյեկտիվորեն կարող է ապրել դեպրեսիվ շրջան։ Հարազատին կորցրածմարդը ապրում է վիշտ, սուգ, եւ դա նորմալ է։ Լինում են դեպքեր, երբ մարդը հարազատ է կորցրել, բայց տխրություն չի զգում,ոչինչ չի զգում։ Սա անհանգստացնող երեւույթ է եւ կարող է թաքնված դեպրեսիայի արտահայտություն լինել։ Այս դեպքումանհանգստության կարիք կա եւ անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։

Ընդհանրապես, դեպրեսիայի խթան կարող է հանդիսանալ ցանկացած տիպի կորուստ, լինի դա տեղափոխության այլ քաղաք,երկիր, ամուսնություն, ամուսնալուծություն, աշխատանքի կորուստ, տարիքային փոփոխությունների հետեւանքովերիտասարդության եւ գեղեցկության կորուստ եւ այլն։

Վերադառնալով աշնանային դեպրեսիային՝ կցանկանայինք իմանալ, թե ինչպե՞ս է հնարավոր մեղմել այն:

Պետք է հիասթափեցնեմ Ձեզ՝ ասելով, որ առողջ մարդիկ իրենց առջեւ նմանատիպ խնդիր չեն դնում, նրանք ուղղակի վայելումեն այդ նոստալգիկ տրամադրությունը, աշնանային թախիծը, աշնան գեղեցկությունը: Սա հնարավոր է դառնում միայն ումիայն այն պատճառով, որ հոգեպես առողջ մարդիկ ունեն մի շատ կարեւոր հատկություն, այն է՝ հուսալու ընդունակությունը։Նրանք տխրում են, բայց հոգու խորքում չեն կորցնում հույսը: Նրանք շատ լավ գիտեն, որ այդ տխրությունն անցողիկ է, որտխրությանը հաջորդում է ուրախությունը, քանի դեռ կյանքը շարունակվում է, եւ չունեն հոգեբանի կարիք: Իսկ այն մարդիկ,որոնց մոտ տեւականորեն շարունակվում է աշնանային տխրությունը եւ խանգարում ապրել, ցանկալի է, որ դիմենմասնագետի օգնությանը:

Շարունակելի….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook