Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական ինչ վտանգավոր խնդիրների ախտանշան կարող է լինել արցունքահոսությունը

Արցունքազատումը աչքի բնականոն ֆունկցիան է, սակայն չափազանց ուժեղ արցունքազատումը կարող է լուրջ խանգարում լինել և վկայել աչքի տարբեր հիվանդությունների զարգացման մասին: Արցունքն առաջանում է արցունքագեղձում, որը տեղակայված է ակնակապիճի վերին դրսային եզրին: Արցունքը ձևավորում են աչքի ջրային ու հանքանյութային թաղանթը և հակամարմինները: Խոնավությունն առհասարակ շատ կարևոր է ակնակապիճի և եղջերաթաղանթի համար, քանի որ այն պաշտպանում է վնասվածքներից:

Արցունքներն առաջանում են արցունքագեղձերում և ողողում ակնագնդի մակրերևույթը, սակայն երբ այդ գեղձերի ծորանները խցանվում են նկատվում է ուժեղ արցունքազատում: Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել ինչպես արտաքին անբարենպաստ գործոններով, այնպես էլ տարբեր հիվանդություններով ու առողջական խնդիրներով, որոնց շարքին են դասվում ալերգիաները, կոնյունկտիվիտը (շաղկապենաբորբ), ալերգիկ բորբոքման զարգացման մեխանիզմները, քրոնիկական ռինիտը և այլն: Նման խնդրի դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկին, քանի որ անուշադրության մատնելու դեպքում այն կարող է սրվել և էլ ավելի լուրջ խնդիրների առաջացման պատճառ դառնալ:

Սովորաբար նման դեպքերում խորհուրդ է տրվում դիմել ակնաբույժին, ալերգոլոգին կամ քիթկոկորդականջաբանին: Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է էլ ավելի մեծ վնաս հասցնել առողջությանը:

Հարկ է հիշել, որ առողջական նման խնդիրների դեպքում միայն որակավորված մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել դրա առաջացման պատճառ դարձած հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը:

Նյութի աղբյուր՝ hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook