«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարեւոր հետազոտություն

«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարեւոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/:

✅ Թեստի նպատակը դոմինանտ կիսագունդը որոշելն է, ինչն անհրաժեշտ է վիրահատության ժամանակ խոսքի, հիշողության եւ շարժողական կենտրոնները չվնասելու համար: Հետազոտությունն իրականացնում է նյարդավիրաբույժների, նյարդաբանների, անեսթեզիոլոգների, ԷԷԳ-տեխնիկների եւ զարգացման գնահատողների /մանկաբույժների/ թիմը: Թեստի առաջին կատարումն «Արաբկիրում» ղեկավարել են նյարդավիրաբույժ Սեւակ Բադալյանը, անեսթեզիոլոգներ Աղավնի Համբարձումյանն ու Վահե Խառատյանը, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը, ԷԷԳ-տեխնիկ Թամարա Արասխանյանը, զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանը:
🟣 Պացիենտը 11 տարեկան է, կառուցվածքային ֆոկալ էպիլեպսիա ախտորոշումով, էպիլեպտիկ ցնցումներ է ունենում ամենօրյա հաճախականությամբ: Թեստն իրականացվել է միջազգային ուղեցույցներով հաստատված անեսթետիկ նյութով, նյարդաբանական եւ զարգացման գնահատման ընդունված չափորոշիչներով:
🧑‍🔬Հետազոտության սկզբում կատարվել է գլխուղեղի անգիոգրաֆիա` գլխուղեղի անոթային ծառի հնարավոր առանձնահատկությունները որոշելու նպատակով: Գործողության հիմնական փուլն սկսվել է ներքին քներակի մեջ անեսթետիկ նյութի ներարկումով, որ կատարում են նյարդավիրաբույժները: Բուն թեստավորումն սկսվել է ներարկման պահից հինգ րոպեների ընթացքում: Վադա թեստի ամբողջ ընթացքում իրականացվել է ԷԷԳ մոնիտորինգ, ինչը թույլ է տալիս որոշել թեստավորման սկիզբն ու ավարտը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook