Արյան պաշարների համալրման նպատակով շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ

🩸Արյան պաշարների համալրման նպատակով շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ։ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր առողջ մարդ կարող է անել այդ մարդասիրական քայլը և կյանքեր փրկել։
✔️Ի դեպ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և IDBank-ի նոր նախագծի շրջանակում անվարձահատույց դոնորները կստանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգի 2 հրավիրատոմս։
📌Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով։
Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30։
☎️ Հեռ. 010-28-38-23
Հասցե՝ Հր․ Ներսիսյան 7
📍Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ https://blood.am/arm/blood-donors/information

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook