Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Արյունխմիկ դեղատու-Բուժական նշանակությունը

Արյունխմիկ արյունածուծ, արյունխոտ, կարմրագլխիկ, ջերմատակ, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արյունխմիկ դեղատու։1330271555_krovohlebka

Ձևաբանություն

Ցողունը գրեթե մերկ է, ուղիղ, կողավոր, սնամեջ, վերևի մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 20-100 սմ. Արմատամերձ տերևները կոթունավոր են, կենտփետրաձև, ցողունայինները՝ նստաղիր, սղոցաեզր, վերևից՝ մուգ կանաչ, փայլուն, ներքևից՝ փայլատ, թխագորշ։ Ծաղկաբույլը գլխիկանման է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, առանց ծաղկաթերթիկների։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը չոր, մանր, շագանակագույն սերմիկ է։

Նկարագրությունը

Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, մինչև, մինչև 1 մետր բարձրության։ Տերևները բարդ են, կենտ, փետրաձև։ Ծաղկաբույլը հասկ է, գլանաձև, արյունաբոսոր ծաղիկներով։ Սերմերը մանր են, դարչնագույն։ Ծաղկում է հունիս֊օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։ Բույսը ջրասեր է, հիմնականում աճում է խոնավ մարգագետիներում, անտառի բացատներում, գետեզրերին, ենթալպիական գոտիներում։ Ձմեռում է լավ, պտղակալում կանոնավոր, բազմանում սերմերով։ Անունը ծագել է լատիներեն արյուն կլանող, արյուն խմող բառերից, հավանաբար հիմք ընդունելով բույսի արտահայտված արյունադադարեցուցիչ հատկությունը[1]։

Բույսը հարուստ է դաբաղանյութերով, որոնց քանակը նրա առանձին մասերում տատանվում է 12-25%֊ի սահմաններում։ Արմատները պարունակում են գալլաթթու, թրթնջկաթթու, էլլագաթթու, սապոնիններ, գալլատանիտ, թրթնջկաթթվային կալցիում, պիգմենտ, օսլա, եթերայուղ։ Տերևներում հայտնաբերված է C վիտամին և կարոտին։ Միկրոտարրերից պարունակում է մանգան, մագնեզիում, երկաթ, վանադիում և այլն։

Կիրառական նշանակություն

Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, սապոնիններ, օսլա, ասկորբինաթթու, եթերայուղեր, կարոտինոիդներ, ներկանյութեր (մոխրագույն, կարմիր)։ Պատրաստուկները (եփուկ, մզվածք) օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև մաշկային հիվանդությունների, այրվածքների, լնդաբորբերի դեպքերում։ Մեղրատու է, գեղազարդիչ և կերաբույս։

Բուժական նշանակությունը

Բուժման համար կիրառվում են հիմնականում բույսի արմատը և կոճղարմատը, երբեմն էլ նրա վերգետնյա մասը։ Մթերվում է աշնանը, երբ սկսում են թառամել տերևներն ու ծաղիկները։ Արմատը հանում են բահով, թողնելով բուսուտների 30-50%֊ը՝ հաջորդ տարվա աճի համար։ Արմատը անջատելով վերգետնյա մասից, լվանում են սառը ջրով, կտրատում 10-15 սմ երկարությամբ, չորացնում արևի տակ կամ լավ քամհարվող սենյակում, կամ չորացնում՝ 40-50 աստիճանի պայմաններում։ Լավ չորացրած հումքը կորացնելուց պետք է դյուրաբեկ լինի։ Հումքը պահում են պարկի մեջ, պարբերաբար խառնելով։ Այն ունի սև, գորշավուն տեսք, կոտրված մասում՝ դեղնավուն, անհոտ․ խիստ տտիպ համով։ Հումքի պիտանելիությունը մոտ 5 տարի է։ Արյունխմիկը հայկական ժողովրդական բժշկության մեջ հայտնի է եղել որպես լուծը և աղիքային արյունահոսությունը դադարեցնող, դաշտանը կարգավորող, հավկուրությունը բուժող (հյութը աչքերին կաթեցնելու եղանակով) և արյան ճնշումը իջեցնող միջոց։

Բուժամիջոցներ.

Արյունխմիկ բժշկական-0.5 թեյի գդալ մանրացրած կոճղարմատների և արմատների վրա լցնել 1-2 բաժակ ջուր: 8 ժամ թողնելուց հետո եռացնել և քամել: Խմել օրական 2-3 ճաշի գդալ ուտելուց առաջ: Օգտագործել` աղեստամոքսային կատառի, արյունազեղման, ստամոքսի և թոքերի արյունահոսության, դիզենտերիայի  դեպքում:

Արյունախմիկ բժշկական– 1/2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 կամ 2 բաժակ ջուր: Պահել 8 ժամ, ապա եռացնել 5 րոպե, քամել խմել 1 օրվա ընթացքում: Օգտագործել`առատ դաշտանի դեպքում:

Արյունխմիկ բժշկական–  օրական ուտել 2-3 ճաշի գդալ փոշիացրած բուսահումք ընթրելուց հետո: Օգտագործել` առատ դաշտանի դեպքում:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook