Thursday, March 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Արցախի գանձերը. Ամարաս

Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։

19-րդ դարի 2-րդ քառորդին Ամարասի վանքային համալիրը, որն ուներ 17-րդ դարում կառուցված բավականին ուժեղ պաշտպանական համակարգ, օգտագործվել է որպես ամրոց, իսկ 1832–1847 թվականներին ծառայել է որպես ռուս-պարսկական սահմանի մաքսատուն։ 1848 թվականին վանքը հանձնվել է Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարին։ Խարխլված եկեղեցին վերականգվել է 1858 թվականին՝ շուշեցի հայերի օժանդակությամբ:

Արցախյան գոյամարտի ժամանակ 5 արկ է կպել համալիրին, որոնցից 2-ը վնասել են պատուհանները, իսկ մյուս 3-ը՝ խաչը: Վնասվել են նաև համալիրի պարիսպները
#Հաղթելու_ենք #Հզոր_Արցախ 🇦🇲

Leave a Reply

x Close

Like Us On Facebook