Friday, April 19, 2024
Նորություններ

Բարդ վիրահատություն՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում

Միքայելյան համալսարանական վիրաբուժության ինստիտուտում կատարվել է 17-ամյա աղջկա լյարդի աջ բլթի ամբողջական և ձախ բլթի մասնակի հեռացում: Վիրահատությունն իրականացվել է ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, վիրաբույժ Խաչատուր Բադալյանի գլխավորությամբ: Չորս ժամ տևած վիրահատության ընթացքում բժիշկներն ընդամենը 150-200 գրամ արյան կորուստ են ունեցել, ինչը, սովորաբար, հնարավոր չի լինում, քանի որ այսպիսի վիրահատությունների ժամանակ հիվանդները մոտ 1-ից 1,5 լիտր արյուն են կորցնում:

Վիրաբույժի խոսքով՝ 17-ամյա աղջկա լյարդում առաջացել էին թարախային կիստոզ գոյացություններ, որոնց չափերը հասնում էին15-20 սմ-ի: «Աղջիկն այժմ հետվիրահատական փուլում է, լավ է զգում, լյարդի ձախ բիլթը նորմալ աշխատում է: Սովորաբար նման վիրահատություններից 2-3 ամիս հետո լյարդն ինչպես չափերով, այնպես էլ ֆունկցիոնալ տեսանկյունից մոտ 80 տոկոսով վերականգնվում է»,-նշեց վիրաբույժն՝ ավելացնելով, որ թարախային կիստաների առաջացման պատճառները տարբեր են: Օրինակ՝ պատճառ կարող են հանդիսանալ ընտանի կենդանիները.վարակը փոխանցվում է ստամոքս, արյուն և լյարդ, երբեմն՝ թոքեր կամ այլ օրգաններ:

Վիրաբույժը կարևորեց հիվանդության վաղ ախտորոշումը՝ նման բարդ խնդրից խուսափելու համար:

Աղբյուր` Փաստինֆո

Leave a Reply

x Close

Like Us On Facebook