Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Բժիշկները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք նպաստում են երիկամներում քարերի առաջացման

Ամերիկացի բժիշկները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք հանգեցնում են երիկամներում քարերի առաջացման: Նրանց խոսքով՝ ամենից վտանգավոր ըմպելիքը համարվում է սուրճը, որն ակտիվացնում է երիկամների աշխատանքն ու մեծացնում այս օրգանների վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը: Այս մասին գրում է tert.am-ը:

Խիստ վնասակար է նաև կարմիր միսը, որի փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել հավի միս: Երիկամների համար վտանգավոր սննդամթերքի շարքին է դասվել նաև աղը, որը նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակման և երիկամներում նստվածքի ու քարերի առաջացման:

Բացի այդ, խորհուրդ է տրվում խուսափել թեյի տարբեր տեսակներից ու գազավորված ըմպելիքներից, որոնք նպաստում են մեզի մեջ կալցիումի մակարդակի բարձրացմանը և կարող են հանգեցնել անգամ երիկամային անբավարարության:

Միևնույն ժամանակ՝ կարկադեն (հիբիսկուսի ծաղիկներից պատրաստվող թեյ) կարող է շատ օգտակար լինել դաշտանի ժամանակ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս թեյն օգնում է մեղմել ցավը, բարձրացնում է տրամադրությունն ու, առհասարակ, բարենպաստ ազդեցություն է ունենում փոքր կոնքի օրգանների վրա, ուստի խորհուրդ է տրվում օրական մեկ բաժակ կարկադե խմել:Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook