Գերակտիվ միզապարկ

Գերակտիվ միզապարկ (ԳԱՄ), վիճակ, երբ հիվանդը հաճախակի ունենում է միզելու ցանկություն, այն աստիճանի, որ այն բասացական ազդեցություն է ունենում մարդու կյանքի վրա։ Միզարձակման հաճախակի ցանկությունը կարող է ձագել օրվա ընթացքում, գիշերը, կամ և՛ օրվա ընթացքում, և՛ գիշերը։ Եթե առկա է միզապարկի հսկողության կորուստ, ապա այդ վիճակը կոչվում է անմիզապահություն։ Գերակտիվ միզապարկի համախտանիշով մարդկանց 40%-ից ավելին ունեն անմիզապահություն, և հակառակը՝ անմիզապահությունների 40-70%-ի պատճառը հանդիսանում է գերակտիվ միզապարկը։ Գերակտիվ միզապարկի համախտանիշը չի համարվում կյանքին սպառնացող վիճակ, բայց այս հիվանդությամբ տառապող մարդիկ ունենում են խնդիրներ տարիների ընթացքում։

Գերակտիվ միզապարկի համար բնութագրական են հետևյալ չորս ախտանիշները՝ միզային հրատապություն, հաճախամիզություն, գիշերամիզություն և անմիզապահություն։ Անմիզապահությունը ներառված չէ «չոր» դասակարգման մեջ։

Միզային հրատապությունը համարվում է գերակտիվ միզապարկի առանձնահատուկ ախտանիշ, բայց չկան հստակ չափանիշներ՝ հասկանալու համար թե ինչ է իրենից ներկայացնում հրատապությունը, և որոշ հետազոտություններ օգտագործում են այլ չափորոշիչներ։ Միզային հրատապությունը այժմ նկարագրված է International Continence Society-ի (ICS) կողմից, 2002 թվականին, ինչպես «միզելու հանկարծակի, անհաղթահարելի ցանկություն, որին դժվար է դիմադրել»։ Նախորդ բնորոշումը հետևյալն էր՝ «Միզապարկը դատարկելու ուժգին ցանկություն՝ զուգորդված արտահոսքի կամ ցավի վախով»։ Այս բնորոշումը չէր նշում միզապարկը դատարկելու ցանկության հրատապությունը, այդ իսկ պատճառով ենթարկվեց քննադատության։

Միզելու հաճախականությունը համարվում է ոչ նորմալ, եթե մարդը միզում է օրեկան 8 անգամից ավել։ Հաճախամիզությունը սովորաբար հսկվում է պացիենտի կողմից պահվող օրարգերի միջոցով, որտեղ նա նշում է միզելու էպիզոդները։ Էպիզոդների թիվը փոփոխվում է կախված քնի տևողությունից, հեղուկների ընդունման քանակից, դեղամիջոցների օգտագործումից և օրեկան մինչև 7 անգամը համարվում է նորմալ՝ հաշվի առնելով մնացած գործոնները։

Գիշերամիզությունը իրենից ներկայացնում է ախտանիշ՝ երբ հիվանդը գանգատվում է, որ գիշերը արթնանում է միզելու հրատապ զգացողությունից, և ինչպես միզելու հաճախականությունը կախված է նման ապրելաձևից և բժշկական գործոններից։ Գիշերը միզելու համար արթնանալու եզակի դեպքերը չեն համարվում ոչ նորմալ։ Ֆինլանդիայում իրականացված հետազոտությունը հաստատեց, որ 2 կամ ավելի գիշերային միզարձակությունները ազդում են կյանքի որակի վրա։

Հրատապ անմիզապահությունը անմիզապահության տեսակ է, երբ տեղի է ունենում մեզի ակամա արտահոսք՝ առանց որևէ ակտնհայտ պատճառի, միևնույն ժամանակ հրատապ միզարձակելու ցանկության զգացումով, ինչպես քննարկվել էր վերևում։ Ինչպես միզելու հաճախականությունը, այնպես էլ անմիզապահությունը կարող է գրանցվել պացիենտի կողմից՝ օգնելու համար ախտորոշման և բուժման մեջ։ ԱՆմիզապահությունը կարող է նաև չափվել տակդիրային թեստերով, ինչը հաճախ օգտագործվում է հետազոտական նպատակներով։ Հրատապ անմիզապահությամբ տառապող որոշ հիվանդների մոտ առկա է լինում նաև սթրեսային անմիզապահություն, ինչը կարող է բարդություն հանիդսանալ ախտորոշման համար։

Շատ կարևոր է, որ թե՛ պացիենտը, թե՛ բժիշկը կարողանան ընդհանուր հայտարարի գան, թե ինչ է նշանակում «հրատապություն»։ Կան հիվանդների կողմից օգտագործվող արտահայտություններ, որոնք լավ նկարագրում են գերակտիվ միզապարկը, դրանք են՝ «Երբ զուգարան գնալու ցանկություն ունեմ, ապա պարտադիր գնում եմ։», «Երբ ցանկություն ունեմ միզելու, ապա պետք է շտապեմ, քանզի վախենում եմ, որ չեմ հասցնի/տակս կանեմ»։ Հետևաբար՝ «վախենում եմ, որ չեմ հասցնի/տակս կանեմ» արտահայտությունը շատ կարևոր բնութագրիչ է այս հիվանդության համար։

Ախտորոշում

Գերակտիվ միզապարկի ախտորոշումը հիմնականում կատարվում է հիվանդության նշանների և ախտանիշների հիման վրա՝ միևնույն ժամանակ բացառելով ախտանիշների այլ պատճառները, օրինակ՝ բորբորքումը։ Հիմնականում կարիք չի լինում կատարել ուրոդինամիկայի հետազոտություն, միզապարկի էնդոսկոպիկ կամ գերձայնային հետազոտություն։ Կարելի է իրականացնել մեզի ցանքս՝ բացառելու համար ինֆեկցիան։ Ուռուցքը կամ միզապարկի քարը ժխտելու համար կարելի է կազմել հաճախականության/ծավալի գրաֆիկ, նաև իրրականացնել ցիստոուրեթրոսկոպիա։ Եթե առկա են ախտանիշները բացատրող որևէ մետաբոլիկ կամ պաթոլոգիկ վիճակ, ապա ախտանիշները վերագրվում են որպես այդ հիվանդության դրսևորում, այլ ոչ թե գերակտիվ միզապարկ։

Ինքնուրույն լրացման համար նախատեսված հարցաթերթիկները, ընդհանուր առմամբ, համարվում են վստահելի եղանակ պացիենտի ախտանիշները որոշելու համար, չնայած, գոյություն չունի մեկ իդեալական հարցաթերթիկ։ Այս հարցաթերթիկները բաժանվում են երկու խմբի՝ ընդհանուր հարցեր ստորին միզուղիների ախտանիշների վերաբերյալ և սպեցիֆիկ հարցեր կապված գերակտիվ միզապարկի հետ։ Ընդհանուր հարցաթերթիկներից են՝ Ամերիկական Ուրոլոգիական Ասոցիացիայի Ախտանիշների Ցուցանիշ (American Urological Association Symptom Index (AUASI), Միզասեռական Դիսթրեսի Գրապահոց (Urogenital Distress Inventory (UDI), Անմիզապահության Ազդեցության Հարցաթերթիկ (Incontinence Impact Questionnaire (IIQ),և Բրիստոլի Կանանց Ստորին Միզուղիների Ախտանիշներ (Bristol Female Lower Urinary Tract Symptoms (BFLUTS)։ Գերակտիվ միզապարկի հարցաթերթիկներն են՝ Գերակտիվ Միզապարկի Հարցաթերթիկ (Overactive Bladder Questionnaire (OAB-q), Միզային Հրատապության Հարցաթերթիկ (Urgency Questionnaire (UQ), Առաջնային ԳԱՄ-ի Ախտանիշների Հարցաթերթիկ (Primary OAB Symptom Questionnaire (POSQ), և Անմիզապահության Հարցաթերթիկի Միջազգային Կոնսուլտացիա (International Consultation on Incontinence Questionnaire (ICIQ)։

Գերակտիվ միզապարկի ախտանիշները նման են այլ հիվանդությունների ախտանիշներին, օրինակ՝ միզուղիների վարակ, միզապարկի քաղցկեղ և շագանակագեղձի բարորակ գերաճ։ Միզուղիների վարակը հաճախ ուղեկցվում է ցավով և արյունամիզությամբ (արյան առկայություն մեզում), ինչը սովորաբար բացակայում է գերկտիվ միզապարկի դեպքում։ Միզապարկի քաղցկեը հաճախ ուղեկցվում է արյունամիզությամբ և կարող է դրսևորվել ցավով, երկուսն էլ կապված չեն ԳԱՄ-ի հետ, իսկ ԳԱՄ-ի հիմնական ախտանիշները կարող են բացակայել (միզային հրատապություն, հաճախամիզություն և գիշերամիզություն)։ Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի ախտանիշները հաճախ դրսևորվում են միզելու ընթացքում և կարող են ներառել ցավ կամ արյունամիզություն, և այս ամենը սովորաբար չի հանդիպում ԳԱՄ-ի դեպքում։ Շաքարային դիաբետը կարող է բերել հաճախամիզության և մեզի ծավալի մեծացման, սակայն այս դեպքում առկա չէ միզային հրատապություն։

Գերակտիվ միզապարկի բուժումը ներառում է այնպիսի ոչ դեղորայքային մեթոդներ, ինչպիսին են ապրելակերպի փոփոխությունը (հեղուկների ընդունման նվազեցում, կաֆեինից խուսափում), միզապարկի մարզում և կոնքի հատակի մկանների մարզում։

Աղբյուրը /hy.wikipedia.org/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook