«Գերմանիայի Շարիտե կլինիկայում կատարել ենք հետազոտություն, որի արդյունքներն ապշեցուցիչ էին». Սարգիս Աբրահամյան

«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքում արդեն առիթ ունեցել ենք ներկայացնել բժիշկ Սարգիս Աբրահամյանի պատմությունը: Այն ժամանակ Erasmus Mundus ծրագրի շրջանակում երիտասարդ բժիշկն ուսումը շարունակում էր աշխարհի լավագույն բժշկական բուհերից մեկում՝ Գերմանիայի Շարիտե համալսարանական կլինիկայի նյարդաբանության բաժանմունքում։ Սարգիսը նաև դառնում է DAAD-ի կրթաթոշակառու՝ մեկ տարի ևս ուսանելով Շարիտեում։

Հայաստանում նա ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բակալավրիատն ու մագիստրատուրան՝ ստանալով բժշկի որակավորում: 2016թ.-ից առ այսօր համարվում է ԵՊԲՀ համալսարանի կլինիկական օրդինատոր՝ նյարդաբանության մասնագիտական ոլորտում։

Երիտասարդ բժշկի հետ հարցազրույցի առիթն այս անգամ ոչ միայն Շարիտեում երկրորդ անգամ նրա ուսանելն է, այլ նաև այնտեղ կատարած հայտնագործությունը։

– Սարգիսմեր նախորդ հարցազրույցի ժամանակ Erasmus Mundus ծրագրիշրջանակում Ձեր ուսումը շարունակում էիք Բեռլինի Շարիտեհամալսարանական կլինիկայի նյարդաբանության բաժանմունքում։ Հետոդարձյալ մեկնեցիք, այս անգամարդեն, DAAD-ի շնորհիվ։ Կմանրամասնե՞ք՝ինչու որոշեցիք նորից մեկնել։

– Գերմանիայում ինձ ընձեռված էր մեծ հնարավորություն՝ խորացնել ոչ միայն մասնագիտական գիտելիքներս, այլ նաև սովորել մի շարք գործիքային հետազոտություններ՝ գլխուղեղի անոթների դոպլեր/դուպլեքս հետազոտություններ, էլեկտրանեյրոմիոգրաֆիա, մոտոր հարուցված պոտենցիալներ, ԷԷԳ։ Վերոնշյալ բոլոր հետազոտություններն իրականացվում են նյարդաբանի կողմից, և ինձ, որպես երիտասարդ նյարդաբանի, ընձեռված էր բացառիկ հնարավորություն՝ տիրապետելու այդ հետազոտություններին։

Բացի այդ, ինձ համար բավականին կարևոր է զբաղվել նաև գիտությամբ, իսկ արտերկրում բժշկությունը և գիտությունը միահյուսված են։ Բոլոր բժիշկները, առանց բացառության, ընդգրկված են տարբեր գիտահետազոտական խմբերում, և դա հենց բժշկությունը զարգացնելու և առաջատար բժշկական երկիր լինելու գրավականն է։ Կարծում եմ՝ մենք նույնպես պետք է օգտագործենք արտերկրի այս մոտեցումները, որպեսզի միաժամանակ նվաճումներ ունենանք և՛ բժշկության, և՛ գիտության ասպարեզներում։ Իհարկե ,այս ամենն իրականություն չէր դառնա, եթե չլիներ ԵՊԲՀ-ի միջազգային կապերի, Erasmus Mundus-ի և Գերմանական Փոխանակման ծառայության (DAAD) աջակցությունը։

– Գիտեմոր կարևոր հայտնագործություն եք կատարել ձեր ոլորտում, ևառաջիկայում այն հրապարակվելու է։ Մեր ընթերցողին կներկայացնե՞ք՝ ինչիմասին է խոսքը, և ինչպես դա Ձեզ հաջողվեց։

– Այո իրավացի եք։ Ես ընդգրկված էի Շարիտե համալսարանական կլինիկայի գիտահետազոտական խմբերից մեկում, և զբաղվում էինք ցրված սկլերոզ կոչվող հիվանդության հետազոտություններով։ Ցրված սկլերոզն աուտոիմուն-բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ սեփական օրգանիզմի իմունային համակարգն արտադրում է հակամարմիններ և արդյունքում՝ վնասում է կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղ և ողնուղեղ) նյարդային բջիջների միելինային թաղանթը։ Միելինային թաղանթն ապահովում է նյարդային իմպուլսի անխափան փոխանցումը կենտրոնական նյարդային համակարգում։ Հիվանդությունը կարող է ունենալ բավականին տարբեր կլինիկական դրսևորումներ՝ վերջույթներում զգացողության խանգարումներ, տեսողական խանգարումներ, մկանային ուժի նվազում, քայլքի խանգարումներ՝ պայմանավորված մկանային տոնուսի բարձրացմամբ, խիստ արտահայտված հոգնածություն և բազմաթիվ այլ կլինիկական դրսևորումներ։

Հիվանդության առաջացման պատճառագիտությունը մնում է դեռևս չբացահայտված, և տարիներ շարունակ քննարկվում է մի շարք գործոնների դերը հիվանդության առաջացման գործում։ Այդպիսի գործոններից են ժառանգական նախատրամադրվածությունը, ծխելը, արտաքին միջավայի անբարենպաստ պայմանները, հիպովիտամինոզ կամ ավիտամինոզ D-ն, Էպշտեյն-Բարր վիրուսը։

Մեր հետազոտությունը վերաբերում էր Էպշտեյն-Բարր վիրուսի և ցրված սկլերոզի միջև կապի հայտնաբերմանը։ Հետազոտության մեջ ընդգրկված էր շուրջ 900 հիվանդ։ Իհարկե, սպասելի էր, որ Էպշտեյն-Բարր վիրուսակիր անձանց թիվը բավականին մեծ էր լինելու, սակայն այն արդյունքները, որոնք մենք ստացանք, ապշեցուցիչ էին։ Ցրված սկլերոզ ունեցող բոլոր հիվանդների մոտ առկա է Էպշտեյն-Բարր վիրուսը։ Սա վկայում է այն մասին, որ կա հստակ կապ վիրուսի և հիվանդության առաջացման միջև։ Այժմ մեր կողմից քննարկվում են մի քանի հնարավոր վարկածներ, թե ինչ մեխանիզմով վիրուսը կարող է ակտիվացնել իմունային համակարգը, և արդյունքում՝ վնասել սեփական նյարդային համակարգը։

– Նախորդ անգամ նշել էիքոր, թեև Գերմանիայում մնալու գայթակղությունըշատ մեծ էև ունեք դրա հնարավորությունըբայց անպայման վերադառնալուեք Հայաստան և փորձելու եք Գերմանիայում ձեռք բերած գիտելիքներն ուհմտությունները ներդնել Հայաստանում։  Հաջողվո՞ւմ է ձեր նպատակներն իրականացնել, մնալո՞ւ եք Հայաստանում։

– Գերմանիայում մնալու գայթակղությունն այժմ նույնպես շատ մեծ է, և ունեմ բազմաթիվ առաջարկներ գերմանական տարբեր կլինիկաներից: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է գործունեություն ծավալի այնտեղ, որտեղ պահանջված է և գնահատված։

Անկեղծ ասած՝ չեմ սիրում նախապես խոսել ապագայի ծրագրերի մասին, սակայն մի բան հստակ գիտեմ՝ անկախ իմ գտնվելու վայրից՝ փորձելու եմ իմ գիտելիքներով, հմտություններով, կապերով ծառայել մեր երկրի շահերին։

Նյութի աղբյուր՝ https://168.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook