Գրիգորյան. «Խաղալիքներում հայտնաբերվել են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր»

Հետազոտվել են հայաստանյան շուկայում վաճառվող խաղալիքները: Փորձանմուշներ են վերցվել ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի բրենդային խանութներից, տաղավարներից ու շուկաներից։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայաստանյան խաղալիքի շուկան և առաջիկայում ևս պատրաստվում է նոր հետազոտություն անցկացնել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կազմակերպության փորձագետ Քնարիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով` ՀԿ-ն դեռևս 2012 թվականին հետազոտություն է անցկացրել մանկական խաղալիքի վաճառակետերում`  խաղալիքներում առկա քիմիական բաղադրիչների քանակն ու վտանգի աստիճանը պարզելու համար։

«Խաղալիքներն ուսումնասիրվել են ծանր մետաղների հայտնաբերման նպատակով։ Մետաղներն առկա էին և՛ գունանյութերի, և՛ խաղալիքների արտաքին շերտը պատող տարաբնույթ լուծույթների մեջ, որոնք օգտագործվում են խաղալիքների նեխման, քայքայման գործընթացը կանխելու նպատակով»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ փորձագետի` հետազոտության նպատակով փորձանմուշներ էին վերցրել ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի բրենդային խանութներից, տաղավարներից ու շուկաներից։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ դրանց մեջ կան չորս ծանր մետաղներ` կապար, սնդիկ, կադիմիում և արսենիում. առաջին երեքը վտանգավոր են առողջության համար:

Մետաղադրամով խաղային ավտոմատները պետք է համապատասխանեն օրենքի պահանջներին. ՊԵԿ

«Երեխաները կարող են խաղալ դրանցով ու իրենց մաշկի վրա զգալ բացասական հետևանքը: Եթե գունանյութերը կայուն չեն, ապա կարող են անցնել աղեստամոքսային տրակտ, այնուհետև արյան միջոցով տարածվել օրգան համակարգեր»,-նշեց Գրիգորյանը:

Ինչպիսին էին մեր մանկության տոնական խաղալիքները․ Նոր տարվա ռետրո-շքերթ

Գրիգորյանի խոսքով` 2016թ.-ին անցկացրած հաջորդ հետազոտության արդյունքում ևս երեխաների առողջությանը սպառնացող վնասակար նյութեր են հայտնաբերել պլաստիկե խաղալիքներում։

Read more: https://armeniasputnik.am/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook