Thursday, April 18, 2024
ՆորություններԺամանց

Դեկտեմբերի 4-ը՝ Նվերների պատվերների եւ Ձմեռ Պապիկին նամակ գրելու օր

Դեկտեմբերի 4-ը շատ հետաքրքիր և յուրահատուկ տոն է: Այսօր Ձմեռ պապին նամակ գրելու ու նվերների պատվերի օրն է: Այս տոնը նվիրված է բոլոր նրանց, ովքեր հավատում են ձմեռային հրաշագործին և անհամբերությամբ սպասում են հրաշալի տոնին՝ Ամանորին:

Սովորաբար հենց դեկտեմբերի 4-ին աշխարհի շատ երկրներում փոստերը սկսում են Ձմեռ պապին հասցեագրված նամակներն առաքելու ծառայություններ մատուցել, ինչպես նաև բացվում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ բոլոր երեխաները և նրանց ծնողները կարող են նամակներ ուղարկել ալեհեր հրաշագործին:

Տոնի օրը շատ տրամաբանական է. շուտով Նոր Տարի է՝ զարդարված տոնածառեր, տոնական լույսեր: Բոլորը սպասում են հրաշքների և տոնակատարությունների, նվերների և անակնկալների: Եվ հենց հիմա լավագույն ժամանակն է երազանքներ պահելու և Ձմեռ պապին նամակ գրելու համար: Բացի այդ, այս ժամանակահատվածը բավական է, որպեսզի բոլոր նամակները ճիշտ ժամանակին հասնեն հասցեատիրոջը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook