Դեմքի եւ մազերի խնամքը ձմռանը

Կարծո՞ւմ եք՝ մաշկի գլխավոր թշնամին սառնամանիքն է… Սխալվում եք: Ձմռանը մեր մաշկը եւ մազերը տուժում են ցրտից, քամուց, եղանակի տատանումներից եւ ջեռուցման արդյունքում փակ տարածքներում օդի չորությունից: Դե ի՞նչ, բավարար պատճառներ են, այնպես չէ՞, որ սկսենք հատուկ խնամք եւ ժամանակ տրամադրել մեր վարսերին ու հատկապես դեմքի մաշկին:

Ընտրելով շամպուն եւ կոսմետիկա, Դուք պետք է հաշվի առնեք, որ ձմռանը Ձեր դեմքի մաշկը կարող է փոխվել՝ չորանալ, թեփոտել, այս իսկ պատճառով խնամքի պարագաները եւս պետք է տարբեր լինեն:

Ձմռանն ամենից շատը տուժում է դեմքի մաշկը՝ կորցնելով խոնավությունը, ինչի արդյունքում դրա պաշտպանիչ ֆունկցիաների արդյունավետությունն ընկնում է: Տաք վայրից ցուրտ տարածության մեջ հայտնվելով՝ մաշկը ջերմային շոկ է ապրում՝ անոթները սեղմվում են, խախտվում է սնուցումը, մաշկը դառնում է չոր, կարմրում է եւ նոր կնճիռներ են ի հայտ գալիս:

Մաշկի սնուցումը ձմռան խնամքի գլխավոր պրոցեդուրաներից պետք է լինի: Չոր մաշկի համար իդեալական են խոնավեցնող քսուկները, որոնք պետք է օգտագործել տանից դուրս գալուց ամենաքիչը 2 ժամ առաջ:

Հիշեք, որ շատ տաք ջրից մաշկը թոշնում է, իսկ սառը ջուրը մրսածության աղբյուր է: Ամենաօպտիմալը դեմքը գոլ ջրով լվանալն է:

Մաշկի թեփոտման դեմ շատ լավ միջոց է տնային պիլինգը, որը կարող եք անել սքրաբների միջոցով:

Ձմռանը տուժում են նաեւ շրթունքները: Շուրթերի ճաքերից խուսափելու համար սովորական բալզամ օգտագործեք:

Ձմռանը պակաս չեն տուժում նաեւ մազերը: Ցածր ջերմաստիճանի արդյունքում արյունատար անոթների աշխատանքը խաթարվում է, եւ գլխում արյան շրջանառությունը դանդաղում է: Իսկ գլխարկները չեն թողոնւմ, որ գլխի մաշկը շնչի, արդյունքում՝ մազերի արմատները դառնում են յուղոտ, իսկ ծայրերը՝ չոր, եւ հետագայում սկսում են թափվել: Այդ իսկ պատճառով կարեւոր է ձմռանն օգտագործել հատուկ վերականգնող շամպուններ, դիմակներ, բալզամներ, որոնք պարունակում են բնական պրոտեիններ:

Աղբյուրը՝ Doctors.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook