Tuesday, March 19, 2024
ՀայտարարություններՆորություններ

Դժբախտ դեպք Աշտարակում. տղան գնացել է գնդակի հետևից, ընկել երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա

Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել. 12–ամյա տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և վնասվել։ Facebook–ի իր էջում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նախնական տվյալներով` ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա»,–գրել է նախարարը։

Նա հայտնել է նաև, որ այս պահին երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է։ Նախարարը տեսակցել է երեխային, և նրա խոսքով` տղայի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Շուտով կսկսվի վիրահատությունը»,– գրել է նա։

Թորոսյանը նշել է, որ հավելյալ տեղեկություն կտրամադրի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook