Երազների նշանակությունը

Քունը հոգեկան գործունեության տարատեսակ է, կենսականորեն անհրաժեշտ բարդ ֆիզիոլոգիական գործընթաց, որը կանխարգելում է նյարդային սպառումը: Քունը գլխուղեղի գործունեություն է, կենսական բիոռիթմերի լիցքաթափման բնական երևույթ: Քնի մեջ տեղի է ունենում օրգանիզմի գործունեության «արգելակում», խորը անջատում արտաքին միջավայրից: Քնի մեջ իրականանում է խորասուզում «Ես»-ի ներքին իրականության մեջ: Քունն ուսումնասիրվում է օնեյրոլոգիա գիտության կողմից:
Առանձնացնում են երազատեսության հետևյալ աղբյուրները.
Արտաքին գրգիռներ.
  •  Շրջապատող միջավայրի ազդեցությունը,
  •  Հարաբերությունները կոլեկտիվում, ընտանիքում:
Ներքին գրգիռներ.
  •  Ինքնատիրապետման ձգտում,
  • Ստեղծագործական մղումներ,
  • Ֆիզիկական գրգռում, հիվանդություններ,
  • Գրգռման հոգեբանական աղբյուրներ՝ սեր, վիրավորանք, ստորացում:
   Քանի որ «քունն արքայական ուղի է դեպի անգիտակցական» (Զ. Ֆրեյդ), ապա հոգեբանները կիրառում են երազների բովանդակությունն ինքնաճանաչման, երազների մեկնաբանության միջոցով նրանց թերությունների շտկման հարցում մարդկանց օգնելու համար:
Քնի ժամանակ մարդը վերամշակում է արթուն ժամանակ ստացված տեղեկատվությունն և պահպանում է այն ենթագիտակցական մակարդակում: Քնի ժամանակ հանգիստը հուզականորեն լիցքաթափում է, վերականգնում էներգիան:
Երազատեսությունը նախորդ օրվա իրադրությունների վերարտադրությունն է: Տեղի է ունենում գլխուղեղի ձախ և աջ կիսագնդերի աշխատանքի ներդաշնակեցում: Ձախ կիսագունդը պատասխանատու է տրամաբանության, իսկ աջը՝ պատկերավոր մտածողության, ինտուիցիայի համար: Քնի ժամանակ զգացողությունները «վերագրանցվում» են ենթագիտակցության մեջ զուգորդական ձևով: Մեր տրամաբանության համար լիարժեք «խառնաշփոթն» իր իմաստն ունի ենթագիտակցության համար: Այն աշխատում է զուգորդական մտածողության և հիշողության նման:
Երազն օրգանիզմի պարադոքսալ, ինչ-որ երրորդ վիճակ է, երբ ֆիզիկապես մարդը հանգստանում է, իսկ հոգեկանի (ենթագիտակցության) մակարդակում ակտիվորեն արթուն է՝ ապրելով հույզեր ու զգացմունքներ:
  Երազները հոգու հայելին են, առաջանում են անգիտակցական հոգեկան կոնֆլիկտներից և կիրառում են հոգեկան ներկայացուցչությունների լեզուն: Խնդիրը պատկերավոր տեսք է ստանում աջ կիսագնդի միջոցով: Մենք սկսում ենք զգալ այդ պատկերը:
Քնի դանդաղ շրջանը բաղկացած է 4 փուլերից: 4-րդ փուլում երազները չեն մտապահվում, և քնած մարդուն շատ դժվար է արթնացնել: Իսկ արագ փուլը բաղկացած է ընդամենը մեկ փուլից՝ 10-15 րոպե: Մտապահվում են միայն հենց արագ փուլի երազները: Այդ փուլում գլխուղեղի ակտիվությունն արթուն վիճակի պես է, և քնած մարդուն արթնացնել ավելի հեշտ է: Այս փուլի տևողությունն ուղիղ համամասնական է մարդու ինտելեկտի աստիճանին: Որքան բարձր է ինտելեկտը, այնքան երկարատև է փուլը: Ընդորում քն իժամանակ ուղեղը հանգստանում է: Ողջ գիշերվա ընթացքում տեղի է ունենում քնի արագ և դանդաղ փուլերի հերթափոխման ընդամենը 4 շրջապտույտներ:
Ըստ Ֆրեյդի, քնի ժամանակ ազատագրվում են չիրականացված ցանկությունները, որոնք չեն գիտակցվում:
Հույզերը քնի ժամանակ արտացոլում են մեր վիճակը կյանքում: Տեղի է ունենում նոր հոգեբանական ինֆորմացիայի մշակում և ինտեգրում: Երազները հիշեցնում են վերացական արվեստ, կիրառվում են «կտորներ» անցյալից և ներկայից:
Քնի ժամանակ առանձնացնում են հետևյալ հոգեբանական մեխանիզմների աշխատանքը.
  • · Զգացմունքների և անգիտակցական ֆանտազիաների անցումը մի իրավիճակից մյուսին,
  • · Խտացում. մի քնի մեջ և նրա մասերում կենտրոնացած են բազմաթիվ թաքնված ցանկություններ և մտքեր,
  • · Կողմնակի ներկայացուցչություն,
  • · Խորհրդանշում:
Քնի խորհրդանիշները կարող են հատուկ լինել միայն տվյալ մարդուն կամ էլ ընդհանուր լինել ողջ մարդկության համար: Մեկ խորհրդանիշը կարող է ունենալ բազմաթիվ նշանակություններ և միևնույն երևույթը կարող է ներկայացվե լ տարբեր խորհրդանիշներով: Հարկավոր է նաև հաշվի առնել պաշտպանողական մեխանիզմներ իաշխատանքը քնի ժամանակ:
Անհրաժեշտ է նաև նշել, որ գլխուղեղի ակտիվությունն ունի ռիթմիկ բնույթ: Գլխուղեղի ռիթմերը նյարդային համակարգի կենտրոնական ուղեղի ախտորոշվող էլեկտրական տատանումներն են: Արթուն ժամանակ գլխուղեղի ռիթմերի հաճախությունը հասնում է 35 Հց: Մենք կնկարագրենք միայն այն ռիթմերը, որոնք դիտվումեն քնի ընթացքում:
  • Տետա ռիթմ. մարդը գտնվում է քնի և արթուն վիճակի միջև: Գիտակցության փոփոխված վիճակն ուղեկցվում է անսպասելի, երազանման կերպարների տեսիլքներով, ուղեկցող վառ հիշողություններով:
Ռելաքսացիայի համար պատասխանատու են ալֆա (8-14Հց) և տետա (5-7Հց) ռիթմերը՝ կոդավորված հաղորդագրություն՝ մեդիտացիա կատարող կամ քնած մարդու ենթագիտակցության խորքերից: Դրանք ծնում են հիշողություններ և հույզեր:
  • Դելտա ռիթմ. առաջանում է քնի, տրանսի ժամանակ կամ հիպնոսի ազդեցությամբ: Զուգորդվում է ինտուիցիայի ձայնի հետ:
  • Ալֆա վիճակում մարդը դառնում է բնության «արքա»: Տեղի է ունենում ինքնաբուժում: Ալֆա վիճակում օրեկան 20 րոպե անցկացնելով՝ ուղեղը կամուրջներ է կառուցում գիտակցության և անգիտակցականի միջև, քնի և արթնության սահմանագծին: Եթե երազները չեն մտապահվում, դա նշանակում է, որ ալֆա ակտիվությունը ցածր է, իսկ սթրեսի մակարդակը բարձր:
Հայտնի է, որ 5 րոպե մեդիտացիան փոխարինում է քնի 2 ժամը: Դա հոգեբաններին թույլ է տալիս կիրառել հիպնոսի տեխնիկաները, մեդիտացիաներն և ուղղորդված երևակայությունը հոգեթերապևտիկ աշխատանքում և ինտուիցիայի զարգացման համար:
Հիպնոտիկ քունը տեղի է ունենում ներշնչման միջոցով: Արգելակվում է գլխուղեղի նյարդային կենտրոնների մի հատվածը, որը պատասխանատու է մտածողության համար:
Նշենք նաև, որ սուր հոգեկան խանգարումների դեպքում երազատեսության, ցնորքների և իրականության միջև սահմանը բացակայում է: Ցնորքները համարվում են ենթագիտակցության գործունեության հետևանք: Սահմանային հիվանդների համար երազները հոգեպես երկբևեռ են իրադարձություններին և ունեն հետևանքներ, ինչն ազդում է իրականության ընկալման վրա:
 Նյութը պատրաստել է հոգեբան Արմինե Ավագյանը, 2017 թ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook