Երբ արարում են բժիշկները՝ բժշկվում է արվեստը

«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում կազմակերպվել էր ավելի քան 25 բժիշկների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես:

Կազմակերպիչների խոսքով ՝ցուցահանդեսի գլխավոր նպատակը բժշկի մասնագիտությունն այլ տեսանկյունից դիտարկելն է, հանրության համար բացահայտել բժշկի կոչման արարչական կողմը:

Ցուցահանդեսը կարևորվում էր նաև նրանով, որ իրենց հին և նոր աշխատանքներն են ներկայացրել ԵՊԲՀ շատ աշխատակիցներ,  սովորողներ։

Ցուցահանդեսին բացի բազմաթիվ բժիշկներից, հյուրերից,  մասնակցում էր նաև ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը և նույն ամբիոնում գործող «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի համանուն երգչախումբը, որը ելույթ ունեցավ:

Սուքիասյանի խոսքով՝ ուրախալի փաստ է, որ ցուցահանդեսում ներկայացվող աշխատանքների հեղինակները բժիշկներ են՝ շեշտելով  «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի մասնակցության կարևորությունը, որի նպատակը ԱՊՀ, սփյուռքահայ, օտարերկրացի՝ հնդիկ, պարսիկ, հորդանանցի ուսանողներին Հայաստանի և հայ մշակույթին ծանոթացնելն է:

download (1) download

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook