Երբ օնկոլոգիան հանդիպում է սրտանոթայինին

Ամբողջ աշխարհում սրտանոթային ու ուռուցքաբանական հիվանդությունները մարդկանց մահացության առաջնային տեղերն են զբաղեցնում: Այս ոլորտների հիվանդությունները որոշակիորեն կանխարգելելի են համարվում: Իսկ հանգամանքը, որ դրանց լիարժեք ու ավարտուն բուժումը չափազանց ծախսատար ու բարդ է, ապացուցման կարիք չունի: Ի՞նչ անել, երբ օնկոլոգիան հանդիպում է սրտանոթայինին:

Պարզաբանում է Տիգրան Պողոսյանը:

-Բժիշկ Պողոսյան, ինչպե՞ս է ազդում օնկոլոգիական հիվանդությունների բավական բարդ բուժումը սրտի վրա:

-Ընդհանուր առմամբ մեր գործողությունները պետք է ուղղված լինեն հիմնականում սիրտ-անոթային ռիսկերի նվազեցմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև՝ առաջացած սուր վիճակներում ճիշտ բուժական միջոցառումների կազմակերպմանը:

Մանրակրկիտ մշակված մոտեցում է պետք սահմանել սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների, այս համակարգի հիվանդությունների բարձր ռիսկի խմբում գտնվողների, ինչպես նաև՝ կարդիոտոքսիկ դեղորայք ստացող պացիենտների նկատմամբ:

 

Պետք է հաշվի առնել,որ ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ բարձր է թրոմբոէմբոլիկ բարդությունների ռիսկը: Ուստի չափազանց կարևոր է  ռիսկերը վերարժեվորելուց հետո պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնել տվյալ ռիսկերը կանխելու ուղղությամբ: Պետք է հավաքել մանրակրկիտ անամնեզ,որը ևս նպաստում է ճիշտ պրոֆիլակտիկ միջոցառումների կազմակերպման գործում:

Քիմիաթերապիայի ժամանակ պետք է նախքան ներարկումները կատարելը իրականացնել սրտաբանի խորհրդատվություն, ԷՍԳ, Էխո-սրտագրություն:

-Կանխարգելիչ ինչպիսի միջոցառումներ է անհրաժեշտ իրականացնել՝ սիրտը պահպանելու ուղղությամբ:

-Անհրաժեշտ է վերահսկել զարկերակային ճնշումը: Եթե բարձր է, պետք է համապատասխան բուժում իրականացվի: Շատ կարևոր է նաև արյան մակարդելիության տվյալների և խոլեստերինի մակարդակի նորմայի սահմաններում պահելը:

Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտների մեծ մասն ունի նաև շաքարային դիաբետ,այս դեպքու արյան մեջ գլյուկոզայի քանակի կարգավորումը ևս դառնում է առաջնային խնդիր:

Պետք է սահմանափակել սրտային անբավարարություն ունեցող պացիենտների մոտ հեղուկների ներարկումը, կատարել դյուրեզի կոնտրոլ, որպեսզի չունենանք սրտային անբավարարության խորացման երևույթներ:

Շատ հաճախ ուռուցքային հիվանդություններ ունեցող պացիենտները ուենենում են նաև արնահոսություններ իսկ եթե առկա է սիրտ անոթային հիվանդություններ կամ առավել ևս իրականացվել է միջամտություններ տվյալ պացիենտները օգտագործում են հակագրեգանտներ,այս դեպքում ևս պետք է գրագետ մոտեցում վիճակի խորացումից խուսափելու նպատակով:

-Ի՞նչ անել, երբ սրտաբանական հիվանդություններ ունեցողների մոտ հայտնաբերվում է ուռուցքաբանական հիվանդություն ևս:

Սրտային խնդիրներ ունեցող պացիենտների մոտ օնկոլոգիական հիվանդությունների հայտնաբերման ժամանակ պացիենտի վարումը իրականացվում է սրտաբանի և ուռուցքաբանի համատեղ հսկողության պայմաններում, որն էլ ապահովում է բարձր բուժական էֆեկտ՝ միևնույն ժամանակ փորձելով հնարավորինս պահպանել հիվանդի կյանքի որակը, այլ բարդությունների զարգացման կանխարգելումը:

Աղբյուրը՝ healthmag.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook