Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Երիկամներում քարերի առաջացման կանխարգելումն ու բուժման եղանակները

Շատերս ենք լսել, թե ինչ սոսկալի ցավ կարող են առաջացնել երիկամներում գոյացած քարերը, և նրանք, ովքեր մեկ անգամ  զգացել են այդ ցավը ամեն ինչ անում են, որպեսզի նորից չանցնեն դրա միջով: Բարեբախտաբար կան քայլեր, որոնց շնորհիվ կարելի է կանխարգելել միզուղիների տարածված խնդիրները:

Շատ ջուր խմեք: 

Հիշեք, որ ջրազրկումը երիկամների քարերի առաջացման գլխավոր պատճառներից է: Տաք օրերին, երբ ջրազրկվելու հավանականությունը ավելի շատ է, ավելացրեք ընդունվող  հեղուկի քանակը: Ակտիվ կյանքով ապրող մարդիկ պետք է ակտիվությունից երկու ժամ առաջ անպայման ջուր խմեն: Ընդհանապես, օրվա ընթացքում նվազագույնը երկու լիտր ջուր օգտագործելը պարտադիր է: Ջրազրկման նախանշաններ են՝

  • հոգնածությունը,
  • ախորժակի կորուստը,
  • կարմրած մաշկը,
  • շոգը տանելու անկարողություն,
  • գլխապտույտը,
  • մեզի մուգ գույնը,
  • չոր հազը:

Սահմանափակեք նատրիումի օգտագործումը

Եթե սահմանափակեք նատրիումի օգտագործումը, ապա մեզի մեջ կալցիումի քանակը կկրճատվի, որն իր հերթին կնվազեցնի կալցիումի քարեր ձևավորվելու հավանականությունը: Դա նշանակում է նաև, որ պետք է նվազեցնել աղի օգտագործումը: Նատրիումի օգտագործումը սահմանափակելու համար պետք է խուսափել նաև վերամշակված մսից, աղի կիսաֆաբրիկատներից և նախուտեստներից:

Ավելի շատ ցիտրուս օգտագործեք

Կերեք ցիտրուսով հարուստ մթերքներ. օրինակ՝ լայմ, նարինջ, կիվի, լիմոն, սեխ և այլն:

Երիկամների քարերի առաջացումը կանխարգելելու համար ուրոլոգները խորհուրդ են տալիս սահպանափակել սպիտակուցներով հարուստ մթերքների օգտագործումը, ներառյալ՝ միսը, հավկիթը, ձուկը:
Պետք է նշել, որ  երիկամների քարեր ունենալուն հակված են հատկապես այն մարդիկ, որոնց ընտանիքի անդամներից ոմանք արդեն ունեցել են նման խնդիր:

Ինչպե՞ս հասկանալ, որ երիկամներում քարեր են գոյանում

Ցավոք, նշանները շատ չեն: Սովորաբար այդ մասին չենք հասկանում նախքան քարերի շարժվելը: Երբ դա տեղի է ունենում, որպես կանոն, մարդ ցավ է զգում մեջքի վերևի մասում,  այնուհետև հնարավոր է, որ ցավը տեղափոխվի որովայնի ստորին հատված: Լավ նորությունն այն է, որ երիկամներում քարերի առկայության դեպքում դրանց բուժման տարբեր եղանակներ կան: Երիկամներում առկա փոքր քարերի առկայությունը կարող եք տարիներ շարունակ չզգալ, բայց երբ դրանք սկսեն անհարմարություն պատճառել, բժիշկը դեղորայք կնշանակի, որի միջոցով դրանք ինքնուրույն դուրս կգան օրգանիզմից:

Ինչպե՞ս է բուժվում երիկամներում քարերի առկայությունը

Բժիշկներն ասում են, որ դեղորայքը կարող է օգնել միայն վաղ ախտորոշման դեպքում: Երիկամներում մեծ քարերը վերացնելու համար գոյություն ունեն մի շարք ապահով վիրահատական միջամտություններ, որոնք ներառում են՝

Ցնցումային ալիքի լիտոտիպսիա: Սա ամբուլատոր գործընթաց է, որի ընթացքում ձայնային ալիքների միջոցով երիկամների քարերը  բաժանվում են ավելի մանր քարերի և հետագայում ինքնուրույն դուրս են գալիս օրգանիզմից

Ուրտոսկոպիա: Սա նույնպես ամբուլատոր գործընթաց է, որի ընթացքում միզամուղի միջոցով շրջանակ է մտցվում: Այնուհետև լազերի միջոցով մեծ քարերը փշրվում են և մնացորդների մասը լցվում է  փոքրիկ զամբյուղիկի մեջ, իսկ մնացած մասը մեզի միջոցով է դուրս գալիս:

Պերկուտային նեֆրոլիտոտոմիան: Սա ստացիոնար իրականացվող գործընթաց է, որի ժամանակ պացիենտի մեջքի հետևի մասում փոքրիկ կտրվածք է արվում և հանվում են մեծ քարերը: Պացիենտը կարող է դուրս գրվել երկու օրվա ընթացքում:

Եթե զգում եք երիկամներում քարերի առաջացման վերոնշյալ նշանները, ապա  մի՛ հետաձգեք և անհապաղ դիմեք բժշկի:

Նյութը՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook