Friday, April 19, 2024
ՀայտարարություններՆորություններ

Երևանի ԱԱ պահպանման օղակում անվճար իրականացվում է Հեպատիտ B և C-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի թեստավորում

🛑 Երևանի առողջության առաջնային պահպանման օղակում անվճար իրականացվում է Հեպատիտ B և C-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի թեստավորում👇

❗️Առողջապահության նախարարությունը, «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը» Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախաձեռնել են առողջության առաջնային պահպանման օղակում շարունակաբար իրականացնելու հեպատիտ Բ-ի և Ց-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի անվճար թեստավորում, որը իրականացվում է ԱՆԱՆՈՒՆ, ԱՆՎՃԱՐ, ՀԱՍԱՆԵԼԻ և ԱՐԱԳ:

🛑Թեստավորում կարող եք անցնել հետևյալ պոլիկլինիկաներում՝

✔️Թիվ 22 պոլիկլինիկա
✔️Թիվ 12 պոլիկլինիկա
✔️Թիվ 19 պոլիկլինիկա
✔️Թիվ 13 պոլիկլինիկա
✔️Նոր Արեշ պոլիկլինիկա
✔️Թիվ 4 պոլիկլինիկա
✔️Թիվ 5 պոլիկլինիկա
✔️Թիվ 8 պոլիկլինիկա
✔️Կարմիր Բլուր պոլիկլինիկա
✔️Թիվ 15 պոլիկլինիկա
✔️Թիվ 17 պոլիկլինիկա
✔️Գրիգոր Նարեկացի պոլիկլինիկա
✔️Նոր Արաբկիր պոլիկլինիկա
✔️Արշակունյաց պոլիկլինիկա
✔️Սարի թաղ պոլիկլինիկա
✔️ՍԳԼ պոլիկլինիկա
✔️Թիվ 1 պոլիկլինիկա
✔️Թիվ 20 պոլիկլինիկա
✔️Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա
✔️Թիվ 16 պոլիկլինիկա

Հ.Գ. Նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում առողջության առաջնային պահպանման ոլորտի ավելի քան 300 բուժաշխատող (ընտանեկան բժիշկներ, վարակաբաններ, թերապևտներ, լաբորատոր մասնագետներ) անցել են վերապատրաստման դասընթացներ (այն հասանելի է ԱԱԻ-ի հարթակում՝ http://online-edu.am):

👉Ծրագիրը գործարկվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ իրականացվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի շրջանակներում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook