Friday, April 19, 2024
ՀայտարարություններՆորություններ

«Էրեբունի» ԲԿ բժիշկներն Արցախում են

«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի գլխավորությամբ բուժկենտրոնի բժիշկներն այցելել են Արցախ: Նրանք անվճար խորհրդատվություններ եւ վիրահատություններ են կատարել Ստեփանակերտում՝ Հանրապետական բժշկական կենտրոնում: Բժիշկների խմբում են առիթմոլոգ, ուռոլոգ, հոդաբան, նյարդաբան, ալերգոլոգ, օրթոպեդ: Այցի ընթացքում կատարվել են 6 վիրահատություն, նեղ մասնագետների խորհրդատվություններ եւ հետազոտություններ:
«Էրեբունի» ԲԿ-ի եւ Արցախի առողջապահական համակարգի միջեւ համագործակցությունն առավել խորացել է 2014 թվականից, երբ Արցախի առողջապահության նախարար նշանակվեց Հարություն Քուշկյանը: Նրա պաշտոնավարման ընթացքում «Էրեբունի» եւ «Նաիրի» ԲԿ-ների առաջատար մասնագետները մշտապես այցելել են Արցախ, իրականացրել անվճար խորհրդատվություններ, կատարել բազմաթիվ, այդ թվում՝ բացառիկ վիրահատություններ: «Էրեբունի» ԲԿ բժիշկներն Արցախի բժիշկների կողքին էին նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի հենց առաջին օրվանից:
Այս այցի շրջանակում «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հանդիպում է ունեցել Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազյանը: Նրանք քննարկել են ոլորտի խնդիրները, ինչպես նաեւ ուրվագծել՝ հետագա աշխատանքների հեռանկարները: 

60324808_2806285029398552_2419316474670743552_n 60334429_2806221999404855_1377969561759907840_o 60346625_2806222139404841_2015769486501609472_o

Leave a Reply

x Close

Like Us On Facebook