Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

Թոմ Քաթինան ամուսնացել է Երևանում

Բժիշկն իր երջանկության մասին լուրը հայտնել է Թվիթերի իր էջում։

Բժիշկ Թոմ Քաթինան ամուսնացել է Երևանում։

Այս մասին վկայում են «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինայի Twitter–ում արված գրառումն ու տեղադրված լուսանկարները։

 Քաթինան քաղաքացիական ամուսնությամբ ապրում էր իր սիրած կնոջ` Նասիմայի հետ։ Այսօր Երևանի ԶԱԳՍ–ում  նրանք պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը։«Երջանիկ եմ, որ վերջապես իմ ամուսնությունը Նասիմայի հետ պաշտոնապես գրանցվեց Երևանում: Շնորհակալություն բոլորիդ այս հատուկ օրվա ընթացքում մեզ հետ լինելու համար»,- թվիթերի իր էջում գրել է Քաթինան։

Հիշեցնենք՝ ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան 2008 թվականից իր գործունեությունն իրականացնում է Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում։

Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ, կաթոլիկ միսիոներ, Քաթինան տարիներ շարունակ իրականացրել է տարեկան 1000 վիրահատություն՝ օրական սպասարկելով ավելի քան 400 հիվանդի:

«Ավրորա» մրցանակին նա արժանացել է 2017 թվականին։

Read more: https://armeniasputnik.am/society/20190108/16641680/armenia-tom-catina.html

Leave a Reply

x Close

Like Us On Facebook