Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչն է ծննդաբերությունից հետո կանանց ամենահաճախ հանդիպող սեռական խնդիրների պատճառը. պարզաբանում է սեքսոպաթոլոգը

Հետծննդաբերական շրջանում կանայք հաճախ են բախվում տարատեսակ սեռական խնդիրներին, որոնց պատճառներն ու հաղթահարման միջոցները ոչ բոլորին են հայտնի: Այս խնդրի շուրջ Tert.am Medicine-ը զրուցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ՝ փորձելով ստանալ կանանց հուզող հարցերի պատասխանները:

-Որո՞նք են հետծննդաբերական շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրները և ինչով են դրանք պայմանավորված:

Շատ կանայք ծննդաբերությունից հետո ունենում են սեքսուալ դժվարություններ՝ ցավ սեռական հարաբերության ժամանակ և սեռական ցանկության արգելակում: Հիմնականում կանանց խորհուրդ է տրվում ծննդաբերությունից հետո 6 շաբաթ խուսափել հեշտոցային սեռական կյանքից: Նույնիսկ այդ փուլից հետո էլ որոշ կանայք ունենում են ցավեր, ինչը կարող է պայմանավորված լինել ծննդաբերության ժամանակ հյուսվածքների գերձգմամբ և կատարված էպիոզիոտոմիաներով:

Ցավի ամենահաճախ հանդիպող պատճառը հեշտոցի խոնավության պակասն է կամ բացակայությունը, ինչը պայմանավորված է հղիության և հետծննդաբերական ժամանակահատվածում տեղի ունեցող հորմոնալ փոփոխություններով. ընկճվում են էստրոգենների և տեստոստերոնի արտադրությունը:

-Ի՞նչ միջոցներ կարող են կիրառել կանայք նման խնդիրները մեղմելու համար:

Կանայք կարող են կիրառել բժիշկների կողմից խորհուրդ տրվող խոնավացնող քսուքներ (լուբրիկանտներ), որոնք կարող են ռեհիդրատացիա ապահովել (կարգավորել հյուսվածքներում ջրի չափաբաժինը և բարձրացնել էլաստիկությունը: Էստոգենային թերապիան նույնպես կարող է արդյունավետ լինել: Այն կարող է նշանակվել քսուքների, հեշտոցային հաբերի տեսքով կամ այլ դեղաձևերով:

Հետծննդաբերական շրջանում սեռական ցանկության նվազումը կարող է ունենալ մի քանի պատճառ՝ նորածնի նկատմամբ գերարտահայտված խնամքը, տեստոստերոն հորմոնի ցածր մակարդակը, գերհոգնածությունը, դեպրեսիան: Այս պարագայում խորհուրդ է տրվում առողջ սննդակարգ, հաճախակի շփումներ այլ մայրերի հետ, անհրաժեշտության դեպքում՝ սեքսոլոգիական բուժում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook