Ինչպես փրկվել խումարից․ լավագույն միջոցները

Ի՞նչ անել ալկոհոլային խմիչքի շատ օգտագործման դեպքում։ Այս մասին իր կայքում գրել է The Independent-ը։

 Sputnik. Ամանորի գիշերն ալկոհոլային խմիչքների օգտագործումից հետո հարց է առաջանում՝ ինչպես հաղթահարել խումարը։ The Independent հարթակի լրագրող Մաքս Ֆրիման Միլսը խոսել է բժիշկների ու սննդաբանների հետ ու իմացել խումարի ախտանիշների վերացման լավագույն վեց միջոցները։

Արթնանալուց հետո կարևոր է գոնե մեկ բաժակ ջուր խմել։ Ջրազրկումը հանգեցնում է գլխացավի ու հոգնածության, այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս օրգանիզմին ջուր մատակարարել նույնիսկ քնելուց առաջ։

Սրտխառնոցի արդյունավետ ու էժան միջոց է կոճապղպեղը։ Առավոտյան կոճապղպեղով մի բաժակ թեյը կլրացնի օրգանիզմում ջրի պակասն ու ստամոքսի վրա հանգստացնող ազդեցություն կունենա։ Բացի այդ, կոճապղպեղը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա, այն նաև հակաբորբոքային ազդեցություն ունի։ Այդ պատճառով այն կարող է ներառվել ամենօրյա սննդակարգում։ Սննդաբանները խորհուրդ են տալիս կոճապղպեղը թրմել կիտրոնի ու մեղրի հետ։

Ալկոհոլ ընդունելուց հետո առավոտյան լավ նախաճաշը նույնպես թույլ կտա ուշքի գալ ու կարգի բերել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Սակայն պետք չէ չափազանց յուղոտ ուտեստներ օգտագործել։ Ավելի լավ է նախընտրել քաղցրավենիք և մրգեր։

«Կալիում պարունակող մթերքը կօգնի ձեր օրգանիզմին վերականգնել էլեկտրալիտային բալանսը, որը խախտվում է ալկոհոլի օգտագործումից հետո։ Լավ կլինի նաև կիրառել բանան ու ավոկադո»,  – ասում է սննդաբան Ռիանոն Լամբերտը։

Ստամոքսի աշխատանքի խափանումների դեպքում լավ է

«Այդ սննդային հավելումը խթանում է լեղու արտադրությունը ու թեթևացնում է փքվածություն ու ալկոհոլի օգտագործման հետ կախված մարսողության խախտման այլ ախտանիշները», – նշել է սննդաբան Ռոբ Հոբսոնը։

Խումարը կարող է հաղթահարել նաև քունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա մեջ ժամանակ գտնել ու քնել։

Իսկ չինացի գիտնականները կարծում են, որ ալկոհոլային խնջույքից հետո պետք է խմել կիտրոնի հյութով գազավորված ըմպելիք։

Read more: https://armeniasputnik.am/society/20190101/16550033/armenia-amanor-xumar.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook