Ինչպիսի՞ն կլինի iPhone 15 Pro-ն

Apple iPhone 15 Pro սմարթֆոնը, որը կթողարկվի հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ կստանա կորպուսի նոր դիզայն։ Ակնկալվում է նաև, որ այն կունենա լավ տեսախցիկ՝ 10-անգամյա խոշորացման հնարավորությամբ, հզոր պրոցեսոր և USB-C:

Իսկ ուրիշ ի՞նչ է հայտնի Apple-ի՝ հաջորդ տարի սպասվող առաջատար սմարթֆոնի մասին:

Նոր կորպուս

Վերջերս չինական Mydrivers պարբերականը հրապարակել է իրատեսական ռենդերներ՝ վիզուալիզացիաներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ iPhone 15 Pro-ն։

Այսպես, կարծիք կա, որ սմարթֆոնը կստանա նորացված ձևի տիտանե պատյան՝ հարթ սուր եզրերի փոխարեն կունենա կլոր եզրերով հետևի վահանակ։

Ըստ վերլուծաբան և Display Supply Chain Consultants և DisplaySearch հետազոտական ընկերությունների հիմնադիր Ռոս Յանգի՝ iPhone 15 շարքի բոլոր մոդելները գրեթե նման կլինեն իրար և կօգտագործեն Dynamic Island: Իսկ շարքը, ամենայն հավանականությամբ, կունենա չորս մոդել՝ iPhone 15, iPhone 15 Plus, iPhone 15 Pro և iPhone 15 Ultra։

Apple A17

Խոսակցություններ կան այն մասին, որ iPhone 15 Pro-ն և iPhone 15 Pro Max-ը երկուսն էլ կաշխատեն 3 նմ Apple A17 չիպով, որը կունենա զգալիորեն բարելավված կատարողականություն և էներգիայի արդյունավետություն Apple A16-ի համեմատ:

Երեք նանոմետրանոց տեխպրոցեսն ունի մի շարք առավելություններ 5 նմ պրոցեսի նկատմամբ. էներգիայի սպառումը կրճատվում է 34%-ով նույն կատարողականի համար, կատարողականը բարելավվում է 18%-ով նույն էներգիայի սպառման դեպքում, և տրանզիստորների խտությունը կարող է ավելացվել 60%-ով։

Ավելի շատ հիշողություն

Ակնկալվում է, որ iPhone 15 Pro-ն կունենա 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, մինչդեռ այս տարվա մոդելներն ունեն ընդամենը 6 ԳԲ հիշողություն:

Տեսախցիկներ

Ըստ TrendForce-ի՝ սմարթֆոնը կարող է ունենալ հեռաֆոտո օբյեկտիվ՝ պերիսկոպի ֆունկցիայով, որն ապահովում է 10x օպտիկական խոշորացում՝ ներկայիս 3x-ի փոխարեն։ Ակնկալվում է, որ Pro մոդելները կունենան նաև արդիականացված հիմնական օբյեկտիվներ՝ ութ պլաստիկ ոսպնյակներով (8P):

am/static/content/Gadgets/iphone-15-pro-renders2.jpg” alt=”iphone-15-pro-renders2″ width=”620″ height=”765″ />

 

iphone-15-pro-dynamic

USB-C պորտ

Հաջորդ տարվանից iPhone 15-ի բոլոր մոդելները, հավանաբար, հրաժեշտ կտան Lightning-ին և կանցնեն USB-C պորտին:

Այս տարվա սկզբին Եվրոպական միությունը որոշեց օգտագործել մեկ ստանդարտ միակցիչ շարժական սարքերի համար, և մինչև 2024 թ․ աշուն բոլոր լիցքավորիչները, ականջակալները, բարձրախոսները, տեսախցիկները և այլ սարքերը պետք է ունենան USB-C միակցիչ։ Ամենայն հավանականությամբ, նման միակցիչ կհայտնվի 2023 թ․ iPhone-ներում։

Սենսորային կոճակներ

Ըստ լուրերի՝ Apple-ը կարող է iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի ձայնի և միացման սովորական կոճակները փոխարինել սենսորային կառավարմամբ: Այնուամենայնիվ, շատ օգտատերեր կարծում են, որ դա լավ գաղափար չէ, քանի որ նման կոճակները ամենայն հավանականությամբ կարձագանքեն նաև պատահական հպումներին:

Արդյո՞ք Apple iPhone 15 Pro-ն այսպիսին կլինի: Ոչ, պարտադիր չէ, որովհետև մինչև այս սմարթֆոնի թողարկումը դեռ շատ ժամանակ կա, և արտադրողը դեռ կարող է շատ բան փոխել ինչպես հեռախոսի դիզայնում, այնպես էլ դրա բնութագրերում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook