Saturday, April 20, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Լավագույն եթերայուղերը գլխացավն առանց դեղորայքի մեղմելու համար

Կյանքի ակտիվ ռիթմը, սթրեսները, հոգնածությունն ու մշտական լարվածությունը հաճախ են հանգեցնում գլխացավերի, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա և թույլ չտալ կատարել անգամ ամենօրյա գործերը: Նման դեպքերում ցավը մեղմելու համար սովորաբար մարդիկ անմիջապես ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն բժիշկները պարբերաբար հիշեցնում են, որ ցավազրկողների հաճախակի կիրառումը կարող է վտանգավոր լինել և բազմաթիվ կողմնակի բարդություններ առաջացնել:

Նման դեպքերում օգնության են հասնում բուժման բնական միջոցները, որոնք չեն առաջացնում կողմնակի բարդություններ, սակայն արդյունավետ կերպով մեղմում են ցավը: Այդ միջոցների շարքին է դասվում արոմաթերապիան, որը ճիշտ եթերայուղերի գործածության դեպքում օգնում է հեշտությամբ ազատվել տհաճ զգացողություններից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն եթերայուղերը գլխացավի դեմ պայքարում, և դրանց կիրառման ամենաարդյունավետ մեթոդները։

  • Մի բաժակ եռման ջրին ավելացնել 4-5 կաթիլ անանուխի եթերայուղ և 3-5 րոպե շնչել ջրից բարձրացող բուրավետ գոլորշին։
  • Արոմալամպի մեջ կաթեցնել 2-3 կաթիլ հազրեվարդի եթերայուղ ու մի կաթիլ եղևնու եթերայուղ, այնուհետև մի քանի րոպե շնչել բուրավետ օդը։
  • Նարդոսի կամ կիտորնի եթերայուղը քսել մատներին ու 3-4 րոպե մատների ծայրերով մեղմորեն մերսել քունքերը։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում գլխացավը պայմանավորված է լինում որոշակի առողջական խնդիրներով, որոնք անուշադրության մատնելը կարող է վտանգավոր լինել, ուստի մինչ ցավը մեղմելը հարկավոր է նախ պարզել բուն խնդիրն ու չզբաղվել ինքնաբուժությամբ: Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել ցավի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook