Thursday, March 28, 2024
Նորություններ

Լևոն Ալթունյանը ներկայացրել է ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հովհաննես Նավասարդյանին:

ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ Հովհաննես Նավասարդյանի անցած աշխատանքային ուղին վկայում է, որ նա կկարողանա տեսչական մարմնի ղեկավարումն այնպես իրականացնել, որպեսզի կառույցի գործունեության նոր մակարդակ ապահովվի։  «Կարծում եմ` նա իր լիազորությունների շրջանակում նաև հանդես կգա նախաձեռնություններով թե՛ օրենսդրական դաշտի կատարելագործման, թե՛ համանման կառույցների հետ արդյունավետ համագործակցության ապահովման ուղղությամբ»,-ասել է նախարար Ալթունյանը` տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին և աշխատակազմին մաղթելով բեղուն աշխատանք:

EDM_0603

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը նշել է, որ այժմ երկրի համար ավելի է կարևորվում տեսչական մարմինների դերը։ «Կառույցը թևակոխում է ձևավորման վերջնական փուլ, և վստահ եմ, որ Հովհաննես Նավասարդյանի արդյունավետ կառավարման շնորհիվ կառույցի գործունեությունը կարժանանա և՛ երկրի իշխանությունների, և՛ բնակչության հավանությանը»:

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանը շնորհակալություն է հայտնել վստահության և բարեմաղթանքների համար՝ հավելելով, որ ամեն կերպ կփորձեն արդարացնել ցուցաբերված վստահությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. մարտի 27-ի N 444-Ն որոշմամբ Հովհաննես Նավասարդյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավար։

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook