Friday, March 29, 2024
Նորություններ

Լևոն Ալթունյանն ընտրվել է պատվավոր նախագահ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մասնակցել է   «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության VI  համագումարին, որտեղ ներկայացվել և քննարկվել  են անցած մեկ տարվա ընթացքում  կատարված աշխատանքները։

Հասարակական կազմակերպությունը շուրջ 20 տարվա գործունեության ընթացքում  ոչ միայն իր մասնակցությունն է ունենում ոլորտում շարունակաբար ընթացող բարեփոխումների իրականացման գործում, այլև հանդես է գալիս բնակչության առողջության բարելավմանն ուղղված նախաձեռնություններով։

Կարևորելով հասարակական և մասնագիտական կազմակերպություների հետ համագործակցությունը` Լևոն Ալթունյանն ընդգծել է. «Մենք համատեղ ջանքերով կարող ենք եղած ներուժն առավել արդյունավետ ծառայեցնել առողջապահության քաղաքականության  իրականացմանը։  Նախարարությունն այսօր մեծապես կարևորում է բարեփոխումային ծրագրերի թափանցիկությունը, և այս գործում ակնկալում եմ ձեր աջակցությունը»։

Համագումարում նախարար Լևոն Ալթունյանն ընտրվել է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի պատվավոր նախագահ։

ՀՀ առողջապահության նախարարություն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook