Խորհուրդներ՝ մարզասրահում մարզվելու համար. ինչպե՞ս հասնել ցանկալի արդյունքի

Շատերը համոզված են , որ մարզասրահի աբոնեմենտ գնելն արդեն սխրանք է: Սա մասամբ է ճիշտ: Սակայն մարզումներից գոհացնող արդյուքներ կարող են չստացվել: Պատճառը հիմնականում մենք ինքներս ենք: Հարկ չկա մեղքը մարզչի վրա բարդել, դժգոհել պայմաններից, հին, անհարմար մարզասարքերից:

Սկզբում խոսենք տարածված սխալների մասին. փորձեք չկրկնել դրանք:

Փոփոխությունների բացակայությունը

Միօրինակությունն ու սովորույթը սպանում են ոչ միայն հարաբերությունները, նրանք խանգարում են օրգանիզմին փոփոխվել դեպի լավը: Մեզ հարմար է անընդհատ նույն բանը կրկնելը, սակայն օգուտը դրանից մեծ չէ: Վարժությունները հարկավոր է փոխել, ինչպես և մարզասարքերը, նույնիսկ եթե նրանք ձեզ շատ են դուր գալիս:

Չափից շատ կոմունիկացիաները

Մարզասրահը հրաշալի տեղ է ծանոթանալու և շփվելու համար, քանի որ այնտեղ շատ հաճախ կարելի է հանդիպել նույն հետաքրքությունները ունեցող մարդկանց: Սակայն հիշեք, որ բավական մեծ գումար եք ծախսել մարզվելու, այլ ոչ զրուցելու համար: Գնահատեք ժամանակը: Նոր ծանոթների հետ կարող եք շփվել մի գավաթ հյութի շուրջ` մարզումը ավարտելուց հետո:

Վարժություների սխալ կատարումը

Մարզասարքերից օգտվելն իրականում այնքան էլ հեշտ չէ , որքան կարող է թվալ: Հարկավոր է իմանալ աշխատանքի սկզբունքները, գրագետ բաշխել ծանրաբեռնվածությունն ու հետևել օրգանիզմի վիճակին: Երբեմն հնարավոր է չափն անցնել ու մկանները մարզելու փոխարեն վնասվածք ստանալ: Չափից ավել վստահությունը ”խելացի” մարզասարքերին Ժամանակակից կարդիոմարզասարքերը` վազքուղիները, հեծանիվները, հաճախ էկրան ունեն, որտեղ երևում է ծախսած կալորիաների քանակը: Շատերը անվերապահորեն հավատում են այդ թվերին: Սակայն իրականում սարքերը հիմնականում սխալվում են:

Մեծ արագություն

Կարող է հանգեցնել տհաճ զհացողությունների, վնասվածքների: Հատկապես զգույշ է հարկավոր լինել սկզբում, ծանրաբեռնվածությունն ավելացնում են աստիճանաբար: Մարզումից հետո հոգնածության զգացողություն չպետք է լինի: Շատերը կարծում են, թե կալորիաներն այրվում են հենց մարզման ընթացքում, իրականում` մարզմանը հաջորդող օրվա ընթացքում:

Ինտեսիվ ծանրաբեռնվածության պակաս

Կա նաև կահառակ կողմը: Շատերը հենց այնպես, մեկին ընկերակցելու համար են գալիս մարզասրահ և ակնհայտ թերանում են: Նրանք կատարում են վարժությունները բայց առանց որոշակի սխեմայի, նվազագույն քանակով, օգտագործում են չափազանց քիչ քանակի մարզասարքեր: Հարկավոր է հիշել մարզման ընթացքում ծանրաբեռնվածության, մեթոդների և այլ պարամետրերի փոփոխության մասին:

Սկզբնաղբյուր՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook