Կենցաղային քիմիան կարող է քաղցկեղի պատճառ դառնալ․ արյունաբան

Կենցաղային քիմիայի ու կոսմետիկ միջոցների գործածությունը կարող է հանգեցնել օնկոլոգիական հիվանդությունների զարգացման։ Այս մասին Ura.ru-ի հետ զրույցում ասել է արյունաբան Նիկոլայ Ստուկլովը։

Մասնագետի խոսքով՝ սինթեզված միջոցների հաճախակի գործածությունը կարող է հանգեցնել լիմֆոմայի զարգացման։ Այս հիվանդության դեպքում չարորակ նորագոյացության զարգացման օջախ է դառնում ավշային համակարգը։

«Հավաստի ռիսկային գործոն է կենցաղային քիմիան։ Այսինքն՝ փոշիները, շամպունները, օծանելիքն ու այն ամենը, ինչ սինթեզվում է, այն միացությունները, որոնք անհեստականորեն են սինթեզվում և մարդը դրանց երբևէ հանդիպած չի լինում։ Եթե դրանք երկար ժամանակ ագրեսիվ ազդեցություն են ունենան օրգանիզմի վրա, ապա կարող են խթանիչ գործողն հանդիսանալ», – բացատրել է Ստուկլովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook