Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կերակրի սոդայի օգտակար հատկությունները․ սոդայի գործածության 5 այլընտրանքային միջոց

Կերակրի սոդան լայն գործածություն ունի կյանքի տարբեր ոլորտներում և առողջապահության ոլորտը ևս բացառություն չէ, սակայն այնուամենայնիվ քչերին է հայտնի, թե առողջական որ խնդիրների դեմ է հնարավոր պայքարել այս մթերքի օգնությամբ։ Բրիտանական «Dr Axe» կազմակերպության փորձագետները թվել են այս մթերքի հինգ օգտակար հատկությունները, որոնք օգնում են բարելավել առողջական վիճակը։

Մարսողական խնդիրներ

Սոդան կարող է չեզոքացնել ստամոքսի բարձր թթվայնությունը, ինչն էլ թույլ է տալիս խուսափել ստամոքսի այրոցից կամ թթվային ռեֆլյուքսից։ Նման արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս լուծել սոդան մի բաժակ ջրում և դանդաղ խմել այն։ Սակայն հարկ է հիշել, որ այս մթերքը չի կարելի հաճախ կիրառել, քանի որ չարաշահելու դեպքում այն կարող է խիստ վնասակար լինել։

Դիմադրողականության բարձրացում

Գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ակտիվությունից առաջ սննդակարգում սոդա ներառելն օգնում է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունն ու ավելի երկար մարզվել։ Նման ազդեցությունը կոչվում է բիկարբոնատային ծանրաբեռնվածությունը և դրսևորվում է մկանների ավելի լավ աշխատանքով։

Մաշկային խնդիրներ

Մաշկային ցանի, այրվածքների կամ պարզապես քորի դեպքում ևս կարելի է կերակրի սոդա կիրառել։ Պարզապես հարկավոր է 1 թեյի գդալ սոդային խառնել մի փոքր ջուր, այնուհետև ստացված խառնուրդը քսել մաշկի ախտահարված հատվածներին, թողնել մի քանի րոպե ու լվացվել։

Բերանի խոռոչի խնդիրներ

Սոդան բնական հակաբակտերիալ միջոց է, որը կարող է շատ արդյունավետ լինել բակտերիաների դեմ պայքարում, ուստի սոդայի լուծույթով բերանի խոռոչի ողողումներ անելը կօգնի ազատվել կուտակված վնասակար մանրէներից ու դրանց հետևանքով առաջացող տհաճ հոտից։ Բժիշկների խոսքով՝ առավոտյան բերանի խոռոչը կերակրի սոդայի ջրային լուծույթով ողողելու դեպքում կարելի է ամբողջ օրվա ընթացքում պահպանել թարմ շնչառությունը։

Հակասնկային ազդեցություն

Սոդան արդյունավետ կերպով պայքարում է տարատեսակ սնկերի, այդ թվում նաև բորբոսի ու խմորասնկերի դեմ։ Այս սնկերը կարող են ախտահարել մաշկն ու եղունգները՝ առաջացնելով մի շարք տհաճ ախտանշաններ, մինչդեռ կերակրի սոդան կօգնի ազատվել դրանցից։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook