Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կտավատի սերմերի ամենաօգտակար հատկությունները. 7 պատճառ կտավատի սերմերն ամենօրյա սննդակարգում ներառելու համար

Մի շարք մասնագետների պնդմամբ՝ կտավատի սերմերն օրգանիզմի համար ամենաօգտակար սննդային հավելումներից են, ուստի հարկավոր է այս սերմերն անպայման ներառել սննդակարգում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 պատճառ հաճախ կտավատի սերմ օգտագործելու համար:

Օգնում է ազատվել փորկապությունից և նպաստում է քաշի նվազմանը

Կտավատի սերմերը հարուստ են մանրաթելերով, որոնք դեռ չմարսված վիճակում շարժվում են աղիներով՝ դուրս բերելով վնասակար ու տոքսիկ նյութերն օրգանիզմից: Բացի այդ, այս սերմերը կարող են ավելի երկար պահել սնունդը ստամոքսում, ինչը նպաստում է սննդարար նյութերի արդյունավետ կլանմանն ու նվազեցնում է քաղցի զգացումը:

Նպաստում են սրտամկանի ու անոթների առողջացմանը

Մեկ թեյի գդալ կտավատի սերմերում պարունակվում է մինչև 700 մգ օմեգա-3 ճարպաթթուներ, այդ թվում նաև ալֆա-լինոլենաթթու, որը նպաստում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակի նվազմանն ու կանխում է աթերոսկլերոզի զարգացումը:

Կտավատի սերմերը կարգավորում են զարկերակային ճնշումը

Գիտափորձերը ցույց են տվել, որ ամեն օր երեք ճաշի գդալ կտավատի սերմերի գործածությունն ընդամենը կես տարում կարող է հանգեցնել զարկերակային բարձր ճնշման նվազման մինչև 10 միավորով:

Ամրապնդում են իմունային համակարգը

Բժիշկները խորհուրդ են տալիս նախաճաշին կտավատի սերմերով կեֆիր օգտագործել աղիների միկրոֆլորան առողջացնելու և օրգանիզմը բակտերիաներից ու վիրուսներից ավելի լավ պաշտպանելու համար:

Նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը

Մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ կտավատի սերմերը դանդաղեցնում են շաքարի՝ արյան մեջ ներթափանցելու գործընթացը: Մասնագետների խոսքով՝ արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու համար բավական կլինի մեկ ամիս շարունակ օրական 1-2 ճաշի գդալ կտավատի սերմ օգտագործել:

Պաշտպանում են կրծքագեղձի քաղցկեղից

Կտավատի սերմերը պարունակում են հսկայական քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ ու լիգնաններ՝ բնական հորմոններ, որոնք արգելակում են կրծքագեղձի քաղցկեղ առաջացնող անորակ էստրոգենների ակտիվությունը:

Բարելավում են քնի որակը

Կտավատի սերմերը կարող են շատ օգտակար լինել քնելուց որոշ ժամանակ առաջ օգտագործելու դեպքում: Դրանք օգնում են նվազեցնել լարվածության ու սթրեսի մակարդակը՝ դրանով իսկ բարելավելով քնի որակն ու քուն մտնելու գործընթացը:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook