Thursday, April 18, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հեշտոցային արտադրություն. ե՞րբ դիմել բժշկի

Հեշտոցային արտադրություն. ե՞րբ դիմել բժշկի

Սովորաբար, փոքր քանակությամբ հեշտոցային արտադրությունը վերարտադրողական տարիքի կանանց մոտ նորմալ  է։  Այն պետք է լինի անգույն, սպիտակ կամ սպիտակավուն

Սեռական և վերարտադրողական զարգացման տարբեր փուլերում հեշտոցային արտադրության քանակը և բաղադրությունը փոխվում է

👇Հեշտոցային արտադրությունը համարվում է  նորմալ՝

🖇սեռահասունացման ժամանակ
🖇հղիության  ընթացքում
🖇դաշտանային ցիկլի ընթացքում
🖇դաշտանադադարի ընթացքում

👩‍⚕️Հարկավոր է դիմել բժշկի, եթե նկատում եք՝
🖇դեղնականչավուն կամ մոխրականաչավուն արտադրություն,
🖇այրոց և քոր
🖇առատ լորձարտադրություն
🖇լորձաթարախային արտադրություն
🖇տհաճ հոտ
🖇ցավ փոքր կոնքի շրջանում

Ոչ նորմալ արտադրության պատճառները տարբեր են՝

🔺️սեռավարակներ
🔺️բակտերիալ  կամ սնկային հարուցիչների առկայություն

Նյութը ՝ Dr.Susanna Urumyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook