Friday, March 29, 2024
Հոգեբանի անկյունՄանկան ԱնկյունՆորություններ

Հետաքրքիր պրոյեկտիվ թեստեր, որոնք կարող են կիրառվել ցանկացած տարիքի անձանց հետ

Կենդանի տուն
Ն. Կեդրովա
Նպատակը – միջանձնային հարաբերությունների ախտորոշում
Տարիք- 8 տարեկանից բարձր
Հրահանգներ՝
• Գրեք, այն մարդկանց անունները, որոնց հետ ապրում եք
• Գրեք յոթից ութ մարդկանց անուններ, որոնք ձեր կյանքում կարևոր դերակատարություն ունեն
• Թղթի վրա նկարեք տուն, որն անպայման պետք է ունենա հիմք, պատեր, պատուհաններ, կտուր, ձեղնահարկ, ծխնելույզ, դռներ, շեմ:
• Պատկերացրեք, որ նշված հատվածներից յուրաքանչյուրը այդ անդամներից որևէ մեկին է խորհրդանշում, հենց անմիջապես թղթի վրա, գրեք, թե որ հատվածն ով է, օրինակ` պատուհան` մի մարդու անուն և այլն:
Արդյունքների վերլուծություն
Հիմք- եթե դրական իմաստով ենք մեկնաբանում, դա այն մարդն է, ում շնորհիվ ամուր է տունը, եթե բացասական իմաստով, նա է, ում աընդհատ ճնշում են:
Պատեր- այն մարդն է, ով պատասխանատու է ընտանիքի և կոնկրետ նկարողի հուզական վիճակի համար:
Պատուհաններ- ապագա, այն մարդը, ում հետ ընտանիքի անդամներն ինչ-որ ապսումներ ունեն, սովորաբար դրանք երեխաներն են:
Կտուր- այն մարդը, ում շնորհիվ նկարողն իրեն պաշտպանված է զգում:
Ձեղնահարկ- գաղտնի հարաբերություններ, այն մարդը, ում չափազանց շատ է վստահում նկարողը:
Ծխնելույզ- նա, ում կողմից նկարողը կցանկանար խնամքի արժանանալ, ով օգնում է նկարողին:
Դռներ- այն մարդը, ով սովորեցնում է կապ հաստատել աշխարհի հետ, հաղորդակցվել այլ մարդկանց հետ:
Շեմ- այն մարդը, ում հետ կապում է իր ապագան:

Երեխաների հետ հոգեբանական աշխատանքի ուղեցույց

Leave a Reply

x Close

Like Us On Facebook