Thursday, March 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Հինգ համեղ ու օգտակար մթերք, որոնք կօգնեն բարելավել երեխայի տեսողությունը

Տարատեսակ գաջեթների հաճախակի գործածությունը կարող է շատ վատ անդրադառնալ երեխաների տեսողության վրա, ուստի նման սարքերի գործածությունը խիստ վերահսկողության տակ պահելը շատ կարևոր է փոքրիկների տեսողության պահպանման համար, սակայն այնուամենայնիվ միայն նման միջոցներ ձեռնարկելը կարող է բավական չլինել, քանի որ շատ կարևոր նշանակություն ունի նաև երեխայի սննդակարգը։

Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի հինգ տեսակ, որոնք երեխայի սննդակարգում ներառելու դեպքում դրական ազդեցություն կունենան նրանց տեսողության օրգանների առողջության վրա՝ այդ կերպ օգնելով պահպանել ու բարելավել փոքրիկի տեսողությունը։

Ձուկ

Սաղմոնը, սկումբիրիան ու թյունոսը օմեգա-3 ճարպաթթուների հիանալի աղբյուր են, իսկ այս տարրերն օգնում են պահպանել աչքերի բնական խոնավությունն ու կանխում են չոր աչքի համախտանիշի զարգացումը։ Բացի այդ, երեխայի սննդակարգում նման ձկնատեսակներ ներառելը թույլ կտա նվազեցնել հետագայում կատարակտի ու դեղին բծի դեգեներացիայի զարգացումը։

Կանաչ տերևավոր բանջարեղեն

Լյուտեինի ու զեաքսանտինի բարձր պարունակության շնորհիվ կաղամբը, սպանախը, բրոկոլին ու կանաչ տերևավոր բանջարեղենի այլ տեսակները շատ օգտակար են աչքերի համար։ Այս տարրերի շնորհիվ դրանք օժտված են հզոր հակաօքսիդանտային հատկություններով, ինչն օգնում է պայքարել աչքերում հայտնված ազատ ռադիկալների դեմ։ Սա, իր հերթին, նվազեցնում է տարիքի հետ կատարակտի ու դեղին բծի դեգեներացիայի զարգացումը։

Հավկիթ

Վիտամին А-ով հարուստ հավկիթն օգնում է կանխել հավկուրությունն ու աչքերի չորությունը։ Բացի այդ, ձվի դեղնուցում առկա կարոտինոիդներն օգնում են բարելավել աչքի՝ կենտրոնական տեսողությունը վերահսկող հատվածում՝ մակուլայում գտնվող պաշտպանիչ պիգմենտները։

Ցիտրուսային մրգեր

Այս մրգերը հարուստ են վիտամին С-ով, որն ամրապնդում է երեխայի իմունային համակարգն ու բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը աչքերի վարակների և այլ հիվանդությունների նկատմամբ։

Ընկույզներ

Աչքերի առողջության պահպանման համար հարկավոր է երեխայի սննդակարգում անպայման ներառել նուշ, գետնանուշ ու հունական ընկույզ։ Նման մթերքը վիտամին Е-ի հարուստ աղբյուր է, իսկ այս տարրը գործում է որպես հակաօքսիդանտ ու օգնում է պահպանել երեխայի տեսողությունը։

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook