ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է մեր ազգաբնակչությանը զերծ մնալ նմանատիպ «հրաշագործ» սարքերով կամ մեթոդներով ախտորոշում և բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների ծառայություններից օգտվելուց

Հարգելի քաղաքացիներ

Վերջին շրջանում ՀՀ առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ՝ օգտվելով առողջապահության բնագավառը կարգավորող ներկայիս օրենսդրության որոշ բացերից, մասնավորապես բժշկական սարքավորումների կիրառման կարգավորման առումով, մատուցում են տարաբնույթ ախտորոշիչ և բուժական ծառայություններ՝ օգտագործելով այնպիսի սարքավորումներ և մեթոդներ, որոնք ժամանակակից բժշկագիտության կողմից չունեն ապացուցողական հենք, դրանց վերաբերյալ չկան հրապարակված գիտական աշխատություններ, որոնք կարող էին հավաստել այդ սարքավորումների կամ մեթոդների ապացուցողական բժշկության միջազգային նորմերով ապացուցված և հիմնավորված արդյունավետությունը։

54434596_591503301334064_2839328275803668480_n
Որոշ սուբյեկտեր հանդգնում են նույնիսկ այդ սարքավորումներով որոշել պտղի սեռը, հղիության վաղ փուլերում (սկսած 5 շաբաթականից) ինչով նպաստում են պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին, որի արդյունքում մեր երկրում հարյուրավոր նորածիններ պարզապես չեն ծնվում։
Նմանատիպ սարքերի և մեթոդների կիրառումը արգելված է աշխարհի շատ զարգացած երկրներում։
Հաշվի առնելով խնդրի արդիականությունը և մատուցվող ծառայությունների մտահոգիչ ծավալները, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է մեր ազգաբնակչությանը զերծ մնալ նմանատիպ «հրաշագործ» սարքերով կամ մեթոդներով ախտորոշում և բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների ծառայություններից օգտվելուց։

Նյութի աղբյուրը ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook