Հղիության ընթացքում թույլատրվու՞մ է ճանապարհորդել օդանավով

Թռիչքը թույլատրվում է, եթե հղին չունի ռիսկի գործոններ, առողջ է և հղիությունն ընթանում է հարթ։

✈️ Թռիչքի թույլատրելի ժամկետները՝

⏰ թռիչքը թույլատրում է մինչև 37 շաբաթական հղիության ժամկետը միապտուղ և մինչև 32 շաբաթական ժամկետը բազմապտուղ (զույգ) հղիության դեպքում։
Որոշ ավիաուղիներ կարող են սահամանել այլ ժամկետներ, այդ պատճառով հարկավոր է նախապես ճշտել ավիաընկերությունից։

✈️ Ի՞նչ ռիսկեր կան։

⚠️ Ուղևորները ենթարկվում են տիեզերական ճառագայթման թռիչքի ընթացքում, սակայն նրա չափաբաժինը մեկ, նույնիսկ երկարատև թռիչքի ընթացքում այնքան մեծ չէ, որ վնասի պտղին։ Այդ պատճառով եզակի թռիչքները համարվում են անվնաս 🔆
🚺 Հաճախակի թռչող հղիները ունեն վաղաժամ ծննդաբերության ավելի մեծ ռիսկ։
‼️Երկարատև թռիչքները մեծացնում են թրոմբագոյացման ռիսկերը։ Հղիները ովքեր ունեն մակարդելիության խնդիրներ, պետք է խորհրդակցեն բժիշկի հետ թռիչք պլանավորելուց առաջ։
〽️ Ճնշման տատանումները, թթվածնի ցածր քանակը նույնպես կարող են ռիսկային լինել որոշ հիվանդությունների դեպքում, այդ իսկ պատճառով խորհրդակցեք բժիշկի հետ թռիչք պլանավորելուց առաջ։

✈️ Արդյո՞ք հարկավոր է տեղեկանք բժիշկից։

📋 Տարբեր ավիաուղիներ ունեն տարբեր պահանջներ։ Սովորաբար մինչև 22 շաբաթական հղիության համար տեղեկանք չի պահանջվում։

Նյութը` այստեղ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook