Saturday, April 20, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Մասնագետը նշել է՝ ինչ սխալներ են ծնողները թույլ տալիս երեխաների հարբուխը բուժելու ընթացքում

Հարբուխը (մրսածություն) ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է, որը շատ հաճախ սեզոնային բնույթ է կրում։ Սովորաբար այս հիվանդությունը տևում է մեկ շաբաթ կամ առավելագույնը տասը օր՝ դրսևորվելով ոչ շատ վտանգավոր, սակայն բավական տհաճ ախտանշաններով։

Այս հիվանդություն շատ տարածված է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների շրջանում, սակայն անգամ նման տարածվածության դեպքում մարդիկ հաճախ են սխալներ թույլ տալիս բուժման ընթացքում։ Հանրահայտ բժիշկ-մանկաբույժ Եվգենի Կոմարովսկին ներկայացրել է այն հիմնական սխալները, որոնք մարդիկ թույլ են տալիս հարբուխի բուժման ընթացքում։

Մասնագետի խոսքով՝ այս սխալները հատկապես հաճախ են գործում ծնողները, որոնք առանց հստակ ախտորոշման սկսում են բուժումը՝ հետևելով որևէ բժշկի խորհուրդներին։ Առհասարակ հստակ ախտորոշման բացակայության դեպքում երեխայի բուժումն սկսելը բավական տարօրինակ է։ Բանն այն է, որ վիրուսային վարակների դեպքում երեխաների օրգանիզմում ինտերֆերոնն արտադրվում է վարակման երրորդ կամ չորրորդ օրը, որից հետո միայն օրգանիզմն սկսում է հակամարմիններ արտադրել։

Բժիշկ Կոմարովսկին վարակման դեպքում խորհուրդ է տալիս պարբերաբար լվանալ երեխայի խթի խոռոչներն ու նրան տաք հագուստ հագցնել։ Միևնույն ժամանակ մասնագետը հիշեցնում է նաև նորմալ խոնավության պայմաններում մաքուր սառը օդ շնչելու կարևորության մասին։ Այս բոլոր կանոններին հետևելու դեպքում կարելի է հաղթահարել հիվանդությունն առանց դեղամիջոցների։ Մանսագետը նշում է, որ հարբուխն այն հիվանդություններից է, որից կարելի է խուսափել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելով, մարզվելով, օրգանիզմը կոփելով ու հաճախ լողալով։

Միևնույն ժամանակ մասնագետը հորդորում է ծնողներին ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել երեխաների առողջության նկատմամբ։ Նրա խոսքով՝ երեխաների օրգանիզմն ունի բուժման բնական պոտենցիալ, ուստի պետք է հաշվի առնել երեխաների ֆիզիոլոգիական առանձնահատկություններն ու չչարաշահել դեղորայքն ու բուժման ժողովրդական միջոցները։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook