Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մասնագետը նշել է սննդամթերքի այն տեսակները, որոնք չի կարելի պահել սառնարանում

Սննդամթերքի պիտանելիության ժամկետը երկարացնելու և այն հնարավորինս երկար թարմ պահելու համար մարդիկ դրանք սովորաբար պահում են սառնարանում, սակայն կան սննդամթերքի տեսակներ, որոնք իրականում չի կարելի պահել սառնարանում։ Ֆիննական Marttaliitto տնային տնտեսության կազմակերպության զարգացման գծով տնօրեն Էմմի Տուովինենը ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնք մարդիկ սովորաբար սխալ են պահում։

Մասնագետի խոսքով՝ սառնարանում խորհուրդ չի տրվում պահել հացը, ռեհանը, չոր արգանակներն ու սուրճը, քանի որ սննդամթերքի այդ տեսակները շատ արագ են կլանում կողմնակի հոտերը, ինչը բացասաբար է անդրադառնում դրանց համի ու որակի վրա։ Բացի այդ, մասնագետը խորհուրդ չի տալիս սառնարանում պահել նաև շոկոլադը, քանի որ այդ դեպքում այն փոխում է իր համը։

Շատերը սառնարանում են պահում նաև բանանը, քանի որ այն արագ է փոխում իր գույնն ու շատ շուտ է փչանում, սակայն այնուամենայնիվ մասնագետը հորդորում է պահել այն սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Հատկանշական է, որ Տուովինենը խորհուրդ է տալիս սենյակային ջերմաստիճանի պայմաններում պահել նաև հավկիթները, մինչդեռ շատերն այս մթերքը պահում են սառնարանում։ Ավելին՝ մինչ տուփ բացելը սենյակային ջերմաստիճանի պայմաններում կարելի է պահել նաև կաթը, մանանեխն ու այլ սոուսները, սակայն այս դեպքում հարկ է հիշել, որ տուփը բացելուց հետո դրանք հարկավոր է պահել բացառապես սառնարանում։

Նյութի աղբյուրը՝ Мedikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook