Մարտի 20-ը երջանկության միջազգային օրն է

Մարտի 20-ը երջանկության միջազգային օրն է , որը ՄԱԿ-ի կողմից հաստատվել է 2012-ին` աջակցելու համար այն գաղափարին, որ երջանկության ձգտումը ընդհանուր զգացմունք է մեր մոլորակի բոլոր մարդկանց համար:

Բացի այդ, տոնը մտադիր է ցույց տալ, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից է: Դրա հետ կապված` տոնի հաստատողները երկրներին կոչ են անում ամեն ինչ անել յուրաքանչյուր մարդու բարեկեցության համար:

Տոնի նախաձեռնությունը պատկանում է Բութանին: Համարվում է, որ Բութանի Թագավորությունում ապրող մարդիկ ամենաերջանիկն են աշխարհում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook