Friday, March 29, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Նեպալը կխստացնի կանոնները Էվերեստը նվաճողների համար զոհվածների թվի աճի պատճառով

Նեպալի իշխանությունները պլանավորում են կխստացնել Էվերեստ լեռը նվաճողների համար սահմանված կանոնները վերջին սեզոնում լեռնագնացների շրջանում մահացության բարձր մակարդակի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Himalayan Times թերթը:
Էվերեստ լեռը գտնվում Է Հիմալայներում եւ Երկրի ամենաբարձր գագաթն Է: Ծովի մակարդակից դրա բարձրությունը հասնում Է 8 հազար 848 մետրի: Պաշտոնական տվյալների համաձայն, ընդամենն այս տարի ալպինիստական տարեշրջանի սկսվելուց ի վեր ութ հազար մետրից ավելի բարձունքը նվաճելու ժամանակ Հիմալայներում զոհվել Է 21 մարդ:
Պաշտոնյաներից, փորձագետներից եւ լեռնային զբոսաշրջության ոլորտի գործակալությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովն օգոստոսի 15-ին զեկույց Է ներկայացրել Նեպալի մշակույթի, զբոսաշրջության եւ քաղաքացիական ավիացիայի նախարարին, որում կառավարությանը հանձնարարում Է՝ խստացնել լեռնային տուրիզմի անվտանգության կանոնները: Ինչպես նշվում Է, հիմնական հանձնարարություններից մեկը «մեկ լեռնագնաց-մեկ բարձունք-մեկ սեզոն» քաղաքականության սահմանումն Է:
Հանձնաժողովի զեկույցի համաձայն, Էվերեստը եւ 8 հազար մետրից բարձր մյուս լեռնագագաթները նվաճողները պետք Է մեծ բարձունքներ վերելքի պատրաստություն անցնեն: Նոր կանոնների համաձայն, ենթադրվում Է, որ Էվերեստ բարձրանալու թույլտվություն Է տրվելու միայն նրանց, ովքեր Նեպալում 6,5 հազար մետրից ոչ ցածր բարձունք են նվաճել:
Բացի այդ, եթե կանոններն հավանության արժանանան, լեռնագնացները պետք Է իշխանություններին տեղեկանք ներկայացնեն առողջական վիճակի եւ ֆիզիկական պատրաստության վերաբերյալ, իսկ նրանց Էքսկուրսավարներ կկարողանան լինել միայն Նեպալի քաղաքացիները: Բացի այդ, ընկերությունները, որոնք կազմակերպում են արշավախմբերը, պետք Է ունենան բարձր որակավորման փրկարարական թիմ եւ լեռնային տուրիզմի գիտելիքներ ունեցող բժիշկ:
Նեպալի զբոսաշրջության նախարար Յոգեշ Բհաթարային հայտարարել Է, որ նախարարությունը կընդունի հանձնաժողովի հանձնարարականները: Նրա խոսքով՝ զեկույցի հիման վրա կփոխվեն համապատասխան օրենսդրական ակտերը եւ լեռնային տուրիզմի ոլորտի կանոնները:
Նեպալն աշխարհի ութ ամենաբարձր լեռնագագաթների հայրենիքն Է, լեռնագնացությունը երկրի զբաղվածության եւ եկամուտների հիմնական աղբյուրն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook