Friday, April 19, 2024
Նորություններ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի 2 մանկական բաժանմունքները վերակահավորվել են

Օգոստոսի 9-ին «Focus on Children Now» բարեգործական կազմակերպության շնորհիվ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի թվով 2 մանկական բաժանմունքների հիվանդասենյակները և բուժքույրական սենյակները վերահակավորվել են:

Սենյակներն ամբողջությամբ կահավորվել են ժամանակակից գույքով, իսկ միջանցքների պատերը զարդարվել են սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների ձեռքի աշխատանքներով:

Միջոցառմանը ներկա է գտնվել առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը և ողջունել նախաձեռնությունը: Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ծրագրի իրականացման հարցում ։

IMG_20190909_1639492

Leave a Reply

x Close

Like Us On Facebook