Friday, April 19, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

«Շերեմետևո» օդանավակայանը լավագույնն է ճանաչվել աշխարհում

Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը, դրան հաջորդում է Տրինիդադ կղզու Պիարկո օդանավակայանը։

 Sputnik. Ա. Ս. Պուշկինի անվան Շերեմետևո միջազգային օդանավակայանը ճանաչվել է աշխարհի լավագույն օդանավակայանը ուղեբեռի պահպանման ծառայություններ մատուցող Stasher բրիտանական ընկերության վարկածով։ Այս մասին գրում է Էկոնոմիկա Սեգոդնյա պարբերականը։

Վարկանիշային աղյուսակում 106 օդանավակայաններից «Շերեմետևոն» հավաքել է ամենաբարձր միավորը՝  6,5։

Նշվում է, որ այն առաջինն է չվացուցակի պահպանման ու կայանատեղիի էժանության հարցում։ Բացի այդ՝ Շերեմետևոն եռյակում է հայտնվել սպասասրահների քանակով։

Ի թիվս այլ չափանիշների հաշվի է առնվել նաև Google-ի գնահատականները` ուտելիքի որակը,  խանութների հասանելիությունը, օդանավակայաններին կից հյուրանոցների սպասարկման մակարդակը ու հեռավորությունը քաղաքի կենտրոնից։

Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում Լոնդոնի Հիթրոու օդանավակայանն է, իսկ հետո՝ Տրինիդադ կղզու Պիարկոն։

Լավագույն տասնյակում են նաև Բանկոգիի Սուվանապխում, Ռոսքիլդեի Կոպենհագենը, Մեդելյինի Խոսե Մարիա Կորդովան, Ադելաիդայի Ադելաիդան, Կալգարիի Կալգարին, Բոգոտայի Էլ Դորադոն, Դոհայի Համադը։

Read more: https://armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook