Friday, March 29, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Շոկոլադե դիմակներ դեմքի համար

                                                                                   Փաստեր շոկոլադի օգտակարության մասին

  • mmmm_chocolateՇոկոլադը օգտակար է սրտի համար: Այն մարդկանց մոտ, որոնք պարբերաբար շոկոլադ են օգտագործում, սրտային հիվանդությունների հավանականությունը կրճատվում է 37%: Շոկոլադը տղամարդկանց մոտ նվազեցնում է սրտամկանային ինֆարկտի վտանգը:
  • Շոկոլադի սիրահարները ավելի երկար են ապրում: Դա ապացուցելու հետազոտությունները շարունակվել են 60 տարի: Պարբերաբար շոկալադի օգտագործումը երկարեցնում է կյանքը մեկ տարով:
  • Շոկոլադի ոչ մեծ չափաբաժնի օգտագործումից հետո, մարդիկ ավելի լավ են կարողանում լուծել մաթեմատիկական խնդիրներ:
  • Բերանում շոկոլադի հալչելը ավելի մեծ և երկարատև հաճույք է պատճառում, քան թե համբուրվելը:
  • Շոկոլադը պարունակում է կոֆեին և թեոբրոմին, որոնք խթանում են Ձեր էներգիայի մակարդակին: Որքան ավելի մուգ է շոկոլադը, այնքան ավելի շատ էներգիա եք ստանում:
  • Շոկոլադը հազի համար բնական սիրոպ է:
  • Շոկոլադը, մասնավորապես դառը տեսակը, օգտակար է ատամների և լնդերի համար, ինչպես նշում են կանադացի ատամնաբույժները:
  • Սև շոկոլադը հագեցվածություն զգացում է տալիս և կանխում է քաշի ավելացումը:
  • Երբ տրամադրություն չունեք, սթրես եք ապրում, խորհուրդ է տրվում սև շոկոլադ օգտագործել: Այն կօգնի որոշակիորեն բարձրացնել տրամադրությունը:

Ցանկացած մաշկի համար խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ բաղադրատոմսը. հալեցված շոկոլադին պետք է խառնել 1 ճ. գդ. բնական մեղր, միատարր զանգված ստանալ և քսել դեմքին։ Եթե ալերգիա ունեք մեղրից, ապա այս բաղադրատոմսում մեղրը կարելի է փոխարինել նարնջի թարմ հյութով կամ նարնջի մանրացված միջուկով։

Այս դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է` կակաոի փոշու և շագանակագույն շաքարի, յուղալի սերուցքի և ծովի աղի համադրությունը։ Բաղադրիչները պետք է վերցնել նույն քանակությամբ։ Դիմակը քսել մերսող շարժումներով։ Դա ոչ միայն սնուցող և խոնավացնող միջոց կլինի, այլև կունենա սկրաբի ազդեցություն։ Խառնելով բաղադրիչները՝ դիմակը միանգամից քսեք դեմքին։ Դրանից հետո մաշկը ավելի հարթ ու նուրբ կդառնա և գեղեցիկ գունավորում ձեռք կբերի։

Շոկոլադե դիմակների հիանալի տարբերակ է.- 1 թ.գդ. մեղրին խառնում եք 1 թ.գդ. հալեցված շոկոլադ և բնական յոգուրտ։ Վերջինս պետք է ավելացնել մինչ զանգվածի խյուս դառնալը։ Դիմակը քսեք դեմքին և 20 րոպե անց լվացե և խոնավացնող քսուքներ օգտագործեք։

Շոկոլադե դիմակ չոր մաշկի համար
Մեկ ճաշի գդալ վարսակի ալյուրը խառնեք կիտրոնի հյութի և տաք շոկոլադի հետ (հալեցրեք տաք ջրով լցված տարրայի մեջ): Դիմակը դեմքին քսած պահեք 10-15 րոպե: Այն արդյունավետ կերպով նեղացնում է ծակոտիները, վերացնում փայլը և լավացնում դեմքի գույնը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook