Որդանման ելունի բորբոքում

Ապենդիցիտ, կույր աղու որդանման ելունի բորբոքումը: Ախտանիշները ներառում են որովայնի աջ ստորին քառանկյան ցավերը, սրտխառնոցը, փսխումը և ախորժակի վատացումը: Բացի այդ, մարդկանց մոտ 40%-ի մոտ կարող են չդիտվել այս ախտանիշները։ Ծանր բարդություններից են որդանման ելունի պերֆորացիան, որի հետևանքով լինում է տարածուն, ցավոտ պերիտոնիտ (որովայնամզի բորբոքում) և սեպսիս։

c05-appendicit

Ապենդիցիտը առաջանում է որդանման ելունի լուսանցքի խցանման պատճառով։ Դա հիմնականում լինում է կղանքային քարերի պատճառով։ Վիրուսային, մակաբուծային ինֆեկցիաների, նորագոյացությունների հետևանքով բորբոքված ավշային հյուսվածքը նույնպես կարող է խցանման պատճառ դառնալ։ Այդ խցանումը բերում է որդանման ելունում ճնշման մեծացման, դեպի որդանման ելուն արյան հոսքի խանգարման, որդանման ելունի լուսանցքում բակտերիաների աճի խթանման և արդյունքում լինում է բորբոքում։ Բորբոքման, արյան հոսքի խանգարման, մեծացած ճնշման ազդեցությունը միասին բերում են հյուսվածքի վնասման և մահվան։ Այս վիճակը չբուժելու դեպքում որդանման ելունը կարող է պայթել՝ դեպի որովայնի խոռոչ լցնելով բակտերիաները, ինչի արդյունքում լինում են բարդություններ։

Բժշկական պատկերավորման մեթոդներից օգտագործվում է համակարգչային շերտագրությունը և ուլտրաձայնային հետազոտությունը։ Սուր ապենդիցիտի հայտնաբերման համար համակարգչային շերտագրությունը ավելի արդյունավետ է, քան ուլտրաձայնային հետազոտությունը։ Չնայած դրա, ուլտրաձայնային հետազոտությունը կարող է առաջին ընտրության միջոց լինել երեխաների և հղիների հետազոտության դեպքում, որոնց պարագայում կան ճառագայթման հետ կապված ռիսկեր։

Սուր ապենդիցիտի ստանդարտ բուժումը դա որդանման ելունի վիրահատական հեռացումն է։ Այն կատարվում է բաց եղանակով՝ մեծ կտրվածքի միջոցով, կամ լապարոսկոպիկ, որի դեպքում կատարվում են մի քանի փոքր կրտվածքներ և հատուկ գործիքների օգնությամբ կատարվում է վիրահատություն։

Սուր ապենդիցիտի դեպքում առկա է որովայնային ցավ, սրտխառնոց, փսխում և տենդ։ Ապենդիցիտի՝ բորբոքումը խորանալու և մեծանալու հետ մեկտեղ սկսվում է գրգռվել որովայնի պատը։ Դրա հետևանքով լինում է ցավ՝ որովայնի աջ ստորին քառանկյունում։ 3 տարեկանից քիչ երեխաների մոտ ցավը կարող է այդպես չլինել։

Ցավը կարող է բավականին ծանր լինել։ Բնարոշ նշաններից են ապենդիցիտի տեղային նշանները աջ զստափոսում։ Որովայնի պատը կարող է դառնալ շատ զգայուն շոշափման նկատմամբ։ Ձեռքը կտրուկ հեռացնելուց հետո լինում է ուժեղ ցավ (Շչյոտկին-Բլումբերգի ախտանիշ)։ Եթե որդանման ելունը տեղակայված է ռետրոցեկալ (կույր աղու հետևում), ապա նույնիսկ խորը շոշափումը կարող է ի հայտ չբերել ցավը։

Սա լինում է այն պատճառով, որ գազերի պատճառով լայնացած կույր աղիքը ծածկում է որդանման ելունը և պաշտպանում այն։ Նույն կերպ, եթե որդանման ելունը ամբողջությամբ տեղակայված է լինում կոնքի խոռոչում, ապա լրիվ բացակայում է որովայնի պատի լարվածությունը։

Այդ դեպքում ուղիղ աղու մատնային հետազոտությունը ի հայտ է բերում լարվածություն դուգլասյան փոսում։ Հազը առաջացնում է այդ կետի ցավոտություն (Մակ-Բուռնեի կետ), որը պատմականորեն կոչվում է Դենֆիի ախտանիշ։

Սուր ապենդիցիտը որդանման ելունի առաջնային խցանման վերջնական հետևանքն է։ Խցանվելուց հետո որդանման ելունը լցվում է լորձով և մեծանում է։ Լորձի շարունակական արտադրությունը մեծացնում է ճնշումը և որդանման ելունի պատերի լարվածությունը։ Մեծացած ճնշումը բերում է թրոմբոզի, փոքր անոթների խցանման և ավշային հոսքի խանգարման։ Այս պահից ինքնուրույն լավացում հազվադեպ է լինում։ Խցանման շարունակվելու հետ մեկտեղ լինում է , իսկ այնուհետև ։ Երբ բակտերիաները կարողանում են անցնել որդանման ելունի պատով, առաջանում է թարախ։ Վերջում որդանման ելունը պատռվում է, ինչի հետևանքով առաջացած պերիտոնիտը կարող է բերել սեպսիսի և վերջիվերջո մահվան։ Այս ամենի հետևանքով նկատվում են ապենդիցիտին բնորոշ ցավը և այլ հատուկ ախտանիշներ։

Որպես պատճառ լինում են բեզոարները, օտար մարմինները, վնասվածքը, աղիքային որդերը, լիմֆադենիտը և ամենահաճախը՝ ֆեկալոմաները, որոնք կղանքի կալցիֆիկացված կտորներն են, այլ կերպ անվանում են ֆեկալիթներ կամ ապենդիկոլիթներ։ Ֆեկալիթների ուշադրություն գրավեցին, երբ հայտնաբերվեց, որ զարգացած երկրներում ապրող ապենդիցիտով մարդկանց մոտ ավելի շատ են եղել ֆեկալիթներ, քան զարգացող երկրների ապենդիցիտով հիվանդների։ Բացի այդ, որդանման ելունի ֆեկալիթը սովորաբար խոսում է բարդացած ապենդիցիտի մասին։ Որդանման ելունի բորբոքումով մարդկանց մոտ աղիների կծկանքները ավելի թույլ են եղել, քան առողջ մարդկանց մոտ, ինչը խոսում է այն մասին, որ կղանքի կանգը կարևոր դեր ունի այդ դեպքում։

Ախտորոշումը կատարում են կլինիկական և լաբորատոր տվյալների հիման վրա։ Արյան լաբորատոր հետազոտությամբ կարող է հայտնաբերվել նեյտրոֆիլիա։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է ռենտգեն հետազոտություն, կամ ուլտրաձայնային հետազոտություն։ Բժշկական պատմությունները բաժանում են 2 տիպի՝ տիպիկ և ատիպիկ։

Տիպիկ ապենդիցիտի դեպքում լինում է մի քանի ժամ տևող տարածուն որովայնային ցավ, որը սկսվում է պորտի շրջանից և լինում է ախորժակի անկման, սրտխառնոցի և փսխման հետ միասին։ Ցավը հետագայում տեղակայվում է որովայնի աջ ստորին քառանկյունում, որտեղ մեծանում է լարվածությունը։ Օրգանների հակառակ դասավորությունով մարդկանց մոտ ցավը կարող է տեղակայված լինել որովայնի ձախ ստորին քառանկյունում։ Ցավի, լեյկոցիտոզի, տենդի և անորեքսիայի միասին ի հայտ գալը դասական նշան է։

Ատիպիկ պատմության դեպքում այդ ընթացքը չի լինում և ցավը կարող է սկսվել որովայնի աջ ստորին քառանկյունից։ Որովայնամզի գրգռման պատճառով կարող է լինել ցավ շարժումներ կատարելու ժամանակ։ Ատիպիկ պատմության դեպքում հաճախ անհրաժեշտ է լինում կատարել ուլտրաձայնային հետազոտություն կամ համակարգչային շերտագրություն։

  • Աուրե-Ռոզանովայի ախտանիշ՝ Աջ գոտկային եռանկյունում (Պետի եռանկյուն) մատով շոշափում կատարելիս ցավոտություն (կարող է լինել դրական Շչյոտկին-Բլյումբերգի ախտանիշ)։
  • Բարտոմյե-Միխելսոնի ախտանիշ՝ Ուժեղացած ցավ աջ զստային շրջանում շոշափելիս՝ հիվանդի ձախ կողմ պարկած ժամանակ։ Նույն գործողությունը մեջքի վրա պարկած կատարելու դեպքում ցավը ավելի մեղմ է լինում։
  • Դենֆիի ախտանիշ՝ Ուժեղացած ցավ որովայնի աջ ստորին քառանկյունում հազալու ժամանակ։
  • Համբուրգերի ախտանիշ՝ հիվանդը հրաժարվում է սնվել (այս ախտանիշը 80%-ով խոսում է ապենդիցիտի մասին)։
  • Կոխերի ախտանիշ՝ հիվանդը ունեցել է ցավ պորտի շրջանում, որը հետագայում անցել է աջ զստափոս։
  • Մասսուի ախտանիշ՝ տարածված է հարավարևմտյան Անգլիայում։ Հետազոտողը կատարում է հարված իր ցուցամատով և երրորդ մատով՝ թրաձև ելունից դեպի ձախ և աջ զստափոս։ Ախտանիշը դրական է համարվում, եթե հիվանդի դեմքի արտահայտությունը փոխվում է դեպի աջ հարվածելիս, իսկ դեպի ձախ զստափոս հարվածելիս մնում է անփոփոխ։
  • Օբտուրատոր ախտանիշ՝ պացիենտը պարկած է մեջքի վրա՝ ոտքերը կոնքազդրային և ծնկան հոդերում ուղիղ անկյան տակ ծալած։ Հետզոտողը մեկ ձեռքով պահում է կրունկը, իսկ մյուսով ծունկը։ Հետազոտողը զատում է պացիենտի ոտքը դեպի դուրս՝ միաժամանակ դեպի ներս պտտելով ոտքը։ Ախտանիշը համարվում է դրական, եթե պտտելու ժամանակ լինում է ցավ։
  • Պսոաս ախտանիշ՝ նաև հայտնի է որպես “Օբրազցովայի ախտանիշ”
  • Ռովզինգի ախտանիշ՝
  • Սիտկովսկու (Ռոզենշտայնի ախտանիշ)՝ ուժեղացած ցավ աջ զստային շրջանում, երբ հիվանդը հետազոտվում է ձախ կողմի վրա պարկած։

Որովայնի ուլտրաձայնային հետազոտությունը նախընտրելի է կատարել դոպլեր սոնոգրաֆիայով։ Այն օգնում է հայտնաբերել որդանման ելունի բորբոքումը, հատկապես երեխաների մոտ։ Ուլտրաձայնային հետազոտությունը կարող է ցույց տալ աջ զստափոսում ազատ հեղուկի կուտակումը, ուժեղացած արյան հոսքը՝ դոպլեր հետազոտությամբ, թարախակույտի առկայությունը։ Սուր ապենդիցիտի ուլտրաձայնային այլ նշաններից են ապենդիկոլիթի (որդանման ելունի քար) առկայությունը, էխոգեն միջընդերային ճարպի առկայությունը, որը շրջապատում է որդանման ելունը:

Հասանելի լինելու դեպքում համակարգչային շերտագրությունը բավականին հաճախ է օգտագործվում, հատկապես այն մարդկանց դեպքում, որոնց անամնեզը և ֆիզիկալ հետազոտությունը տվյալներ չի տալիս։ Ճառագայթման ռիսկերի պատճառով ՀՇ-ի կիրառությունը սահմանափակվում է հղիների և երեխաների օգտագործման համար։ Այդ դեպքում գերադասելի է կիրառել մագնիսառեզոնանսային շերտագրություն։

Մագնիսառեզոնանսային շորտագրությունը հատկապես լայն կիրառություն է գտել հղիների և երեխաների դեպքում ճառագայթման պատճառով, ինչը կարող է նրանց մեծ վնաս հասցնել։ Հղիության դեպքում այն ավելի արդյունավետ է երկրորդ կամ երրորդ եռամսյակում կիրառելու դեպքում, քանզի այդ ժամանակ մեծացող արգանդը փոխում է որդանման ելունի դիրքը և նրա հայտնաբերումը ուլտրաձայնային հետազոտությամբ դառնում է դժվար։

Համակարգչային շերտագրությունով երևացող որդանման ելունի շուրջ հավաքված ճարպը մագնիսառեզոնանսային շերտագրության T2 տեսակով երևում է որպես հեղուկի կուտակում։ Առաջին եռամսյակի հղիներին սովորաբար չեն կատարում մագնիսառեզոնանսային շերտագրություն, քանզի երեխայի մոտ այդ ժամանակ սկսվում է օրգանների ձևավորումը, իսկ այս հետազոտության երկար ժամանակ օգտագործման դեպքում եղած անվտանգությունը դեռ ապացուցված չէ։

Ռենտգեն հետազոտությունը մեծ կարևորություն չունի որդանման ելունի բորբոքման ախտորոշման համար և պարտադիր պետք չէ կատարել որդանման ելունի կասկածի դեպքում։ Ռենտգեն պատկերավորումը կարող է օգտակար լիներ միզուղիների քարերը, աղիների խցանումները, պերֆորացված խոցերը տեսնելու համար, բայց դրանք հազվադեպ են շփոթում որդանման ելունի բորբոքման հետ։

/hy.wikipedia./

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook