Friday, March 29, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Որովայնի խոռոչի համակարգչային տոմոգրաֆիա՝ CT. “Շենգավիթ” ԲԿ

“Շենգավիթ” ԲԿ-ի Ախտորոշիչ կենտրոնում կատարվում է որովայնի խոռոչի ՀՏ : Այն հանդիսանում է ամենահաճախ և արագ կատարվող հետազոտություններից:ՀՏ-ի միջոցով, ստացված նկարների և եռաչափ ռեկոնստրուկցիաների միջոցով հնարավորություն ենք ունենում ստանալ որովայնի խոռոչի ամբողջական պատկերը:

47394762_2242728675784677_3949011571547570176_n

Ե՞րբ է ցուցված ⤵️

Ցուցված է այն ժամանակ, երբ կան որովայնի խոռոչի օրգան համակարգերի գանգատներ, ցավ՝ ստամոքս, լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, բարակ և հաստ աղիներ:
Ախտորոշման հաստատման նպատակով հետազոտությունն իրականացվում է ներերակային խտանյութի կիրառմամբ:
Կոնտրաստը բժիշկ-ռադիոլոգին օգնում է տարբերակել գոյացության ծագումը, առավել մանրակրկիտ զննել դրա անատոմիական առանձնահատկությունները և ավելի հստակ որոշել տեղակայումը, որպեսզի հետագայում վիրաբույժների կողմից իրականացվելիք վիրահատությունների ընթացքում ինչ որ խնդիրներ չառաջանան:

47187866_2242727072451504_5429284569943638016_n

Ո՞րն է մեր առավելությունը ⤵️

AQUILION PRIME Ծավալային համակարգչային շերտագրման համակարգ է, ցածր ճառագայթային ծանրաբեռնվածությամբ։ Համակարգը թույլ է տալիս տեսնել ոչ միայն անատոմիան և օրգանների եռաչափ պատկերները, այլև հետազոտել նրանց ֆունկցիան և ստանալ յուրաքանչյուր օրգանի դինամիկ պատկերները, հետազոտել վերջիններիս արյունամատակարարումը։

AQUILION PRIME համակարգչային շերտագրման համակարգը ներառում են Canon Medical Systems-ի մշակած նորագույն տեխնոլոգիաները, որոնք ուղղված են պացիենտի ճառագայթման մինիմալիզացիային, միաժամանակ պահպանելով պատկերի որակը և համակարգի արտադրողականությունը։
———————————————————
Մանրամասների և հերթագրման համար⤵️
+374 11 560 560 /ներքին համար 1777/
ք․ Երևան, Մանանդյան 9

Leave a Reply

x Close

Like Us On Facebook